Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՄԱԿ-ը կքննարկի Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռի հարցը

ՄԱԿ-ը կքննարկի Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռի հարցը
12.12.2012 | 11:36

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր խորհրդակցություններ կանցկացնի, որոնց ընթացքում կքննարկվի Հյուսիսային Կրեայի արձակած հրթիռի հարցը։ Կորեան հրթիռն արձակել է այսօր՝ անտեսելով մի շարք երկրների սպառնալիքները։
ԱՄՆ-ն, Կանադան և նրանց դաշնակիցները համարում են, որ հրթիռի արձակման անվան տակ Հյուսիսային Կորեան իրականացնում է մեծ հեռավորության բալիստիկ հրթիռի փորձարկումներ։

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ