-
04.07.2014|
13:29
Քաղաքացիական մի նախաձեռնություն կոչ է արել բոլորիս հուլիսի 5-ին, ժամը 22-ին մեկ ժամով մարել մեր տների լույսերը՝ բողոքելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:
-
03.07.2014|
15:09
Զարուհի Փոստանջյանը գնաց ԱՄՆ, սովորեց, սովորեց, սովորեց, բայց էլի բան չսովորեց, մնաց նույն խելքին:
Միայն անխիղճ, սադոմազոխիզմով տառապող մարդը անչափահաս երեխաներին կտանի քաղաքական ակցիայի, էլ ուր մնաց մայրը:
-
02.07.2014|
16:07
Ես չեմ կարծում, որ ռուսական կողմն այնչափ անզգույշ և անհեռատես կգտնվի, որ ազատագրված տարածքները կամ Արցախն ամբողջությամբ կհամաձայնի հանձնել Ադրբեջանին՝ վերջինիս Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու դիմաց:
-
01.07.2014|
16:22
Անշուշտ կարող ես կուսակցական լինել, ինչ-որ գաղափարների կրող, բայց ոչ կուսակցական վկա. դրանք տարբեր բաներ են, կուսակցական վկաները եհովայի վկաներից էլ վատն են ու վտանգավոր:
-
01.07.2014|
12:51
Մասիս քաղաքում էի: «Գեղի թաղ» էլ չէ, քաղա´ք: Տպավորություն էր, որ մեքենաս դարձել է նորօրյա «Նոյան տապան» ու ընթանում է ծովի վրայով. ողջ ճանապարհները քարուքանդ եղած ու ամբողջովին ջրի մեջ, մի իսկական հեղեղ:
-
30.06.2014|
17:49
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնածողովը հուլիսի մեկին նիստ է գումարելու և քննարկելու է էլեկտրաէներիգիայի հարցը: Սակայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «սրտաճմլիկ հիմնավորումների», կրած ինչ-որ վնասների մասին հեքիաթները լսելուց և դրանց հավատալուց առաջ հարգարժան հանձնաժողովի նիստին պետք է նախորդեին շատ օբյեկտիվ և մանրակրկիտ ուսումնասիրություններն այդ ոլորտում:
-
29.06.2014|
16:59
Պարզից էլ պարզ է, հարթավայրային բանուկ ճամփաները, սրբատաշ քարերով ամրացված, այլևս մերը չեն, անգամ այդտեղով երթևեկող տրանսպորտի միջոցները ծառայում են այլ նպատակի:
-
28.06.2014|
12:52
Դե ինչ, Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ստորագրեցին Եվրոասոցացման համաձայնագիրը: Հատկանշական է, որ այդ երեք պետություններն էլ մինչ այդ ունեցան տարածքային լուրջ կորուստներ: Այս հատկանիշի նմանությամբ Ադրբեջանը ևս կարող էր լինել նրանց հետ միասին, սակայն չկար, ու Բրյուսելում ոչ ոք այդ կապակցությամբ աղմուկ չբարձրացրեց ու չծաղրեց Ադրբեջանին, ինչպես դա արվեց Հայաստանի պարագայում:
-
27.06.2014|
15:49
Որ Աֆրիկյանների տունը որպես պատմամշակութային հուշարձան, որպես հնություն, որպես գեղեցիկ շենք պետք է պահել, դրա երկրորդ կարծիքը չկա: Պետք է պահել միանշանակ, բայց երբ նայում ես կողքի այլանդակ շենքերին, աղավաղված կառույցներին, ապա նկատում ես, որ այն բացարձակ «չի խոսում» ստեղծված այդ այլանդակ «ոճերի» հետ: Ուստի բնականաբար պետք է քանդվի: Ցավո´ք, բայց պետք է քանդվի:
-
26.06.2014|
14:36
«Գրավիր Ուոլ Սթրիթը» շարժումներից և «արաբական գարուններից» հետո մեր երկրում ի հայտ է եկել քաղաքացիական ակտիվիստը: Նա քաղաքական հստակ հավակնություններ չունի, սակայն ընդգծված անհաշտ կեցվածք է դրսևորում իշխանությունների նկատմամբ ընդհանրապես: