Հինգ րոպեի ընթացքում երկու պայթյուն է որոտացել Մախաչկալայի տարբեր շրջաններում։ Տեղի ունեցածի մանրամասներն առայժմ անհայտ են։ Պայթյունների պատճառները հետաքննվում են։
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Թրամփի քաղաքական ուղերձները սերտորեն կապված են ուկրաինական պատերազմի հետ: Այդ մասին են նրա բազմաթիվ հայտարարությունները և հատկապես վճռականությունը՝ վերջ դնելու այդ անիմաստ արյունահեղությանը: Հեռուստաբանավեճի ժամանակ նա ուղղակիորեն Բայդենին մեղադրեց՝ նրան որակելով որպես պատերազմ սանձազերծող...