Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Գնա՛

Գնա՛
13.09.2023 | 14:28

Իմ պարտության խորհրդանիշ,

իմ կեղծ հպարտության սահման ու նիշ,

իմ սուտ երդում, խարդախության մեծ շքերթում հենց առջևից քայլող իմ գող,

իմ սրբություն պղծող անխաչ, երջանկություն կռծող իմ հաչ, տհաճ իմ ձայն, անաճ իմ անձ, իմ անհոգի, անՏեր, նախանձ,

իմ գանձը թերություն դարձրած՝ թերիս,

իմ հայհոյանք՝անվերջ լսվող իմ շուրթերից,

վերից պատիժ իմ,

գիժ իմ թունավոր,

իմ ահավոր սարսափ, տանջանք իմ,

«ժանտախտ» ժամանակի խենթ զվարճանք իմ,

իմ անջատված,

իմ անԱստված,

չարով պատված իմ երկրաշարժ,

իմ վարժ խաբկանք,

իմ մղձավանջ,

իմ կույր աչքեր ու խուլ ականջ, անհայրենիք իմ ծակ տանիք,

իմ աներկինք,

իմ անարև օրվա խավար, անհավասար իմ հին կշեռք,

իմ խորը վերք,

անելք իմ ճանապարհ, ուղի ու կյանք,

աներազանք իմ ահազանգ, անվանք իմ սիրտ,

անզարկ ու բիրտ,

անԵս իմ Ես,

իմ աներես,

անճար իմ դարդ ու տմարդի իմ ապերախտ,

իմ ախտ ու ցավ,

իմ գլխացավ,

իմ չար անբան,

իմ ոչմի բան,

իմ սխալ, սխալմունք,

իմ անզգացմունք,

իմ անՀիսուս,

անհույս իմ հազ,

իմ աներազ, նամազ անող անքահանա....

Գնա՛:

Ավետ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Դիտվել է՝ 2636

Մեկնաբանություններ

նթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am