Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ինչու՞ չազատագրվեց Արևմտյան Հայաստանը

Ինչու՞ չազատագրվեց Արևմտյան Հայաստանը
02.08.2023 | 13:27

-Ես պետք է գրավեի Արևմտյան Հայաստանը,- ասաց գեներալ Մարտիրոսյանը:

Ես նայեցի գեներալի անչքերի մեջ: Նա չէր կատակում.

-Ինչպե՞ս թե` «Ես պետք է ազատագրեի Արևմտյան Հայաստանը»: Եթե Արևմտյան Հայաստանն ազատագրելն այդքան հեշտ լիներ, հիմա վաղու՜ց ազատագրված կլիներ:

-Ինձ հրաման էր տրված ազատագրել Արևմտյան Հայաստանը,- կրկնեց գեներալը:

Ես գիտեի որ գեներալը ճիշտ է ասում, բայց նրա հայտնած տեղեկությունից մի պահ իմ շունչը կտրվեց: Գեներալը լուռ նայում էր ինձ և մեղմ ժպտում: Մի քանի րոպե լռելուց հետո նա շարունակեց.

-Հայրենական պատերազմն ավարտվելուց հետո Ստալինը որոշել էր գրավել Արևմտյան Հայաստանը: Այդ գործողությունը հանձնարարված էր ինձ: Ես եկա Հայաստան և սկսեցի պատրաստվել հարձակման:

-Քանի՞ զինվոր ունեիք:

-Ես բերեցի իմ կորպուսը՝ 40 հազար զինվոր: Կորպուսին միացվեցին զանազան միավորումներ՝ թվով 20 հազար հոգի: Հարձակման համար ես ունեի 60 հազար զինվոր:

Ես հարձակման նախապատրաստություններն ավարտեցի ժամանակին: Հետո եկավ հարձակման հրամանը և ես իմ զորքով անցա Արաքսն ու սկսեցի ազատագրել մեր հայրենիքը: Մենք սրընթաց առաջ էինք գնում, բայց ամերիկացիները Ճապոնիայի վրա ատոմային ռումբ գցեցին և Ստալինից պահանջեցին զորքը հանել Թուրքիայից: Ստալինը տեղի տվեց, որովհետև Սովետական Միությունը դեռ ատոմային ռումբ չուներ:

Ես զորքին ետ քաշվելու հրաման տվի:

-Որքա՞ն էիք առաջացել։

-Հիսուն կիլոմետր:

Ամերիկացիներն առաջին ատոմային ռումբը գցել էին 1945 թվականի օգոստոսի 6-ին, իսկ երկրորդ ռումբը՝ օգոստոսի 9-ին: Հետևաբար այդ օրերին էլ տեղի էր ունեցել սովետական զորքերի ներխուժումը Թուրքիա:

Գեներալ Մարտիրոսյանն այլևս ոչինչ չպատմեց Արևմտյան Հայաստանի ազատագրման փորձի մասին ո՛չ այդ օրը, ո՛չ էլ ուրիշ օր: Այն տարիներին սովետական բանակի՝ Թուրքիա ներխուժման փաստը գաղտնի էր պահվում ժողովրդից:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

Սարգիս Մարտիրոսյան (1900- 1984).

գեներալ-լեյտենանտ, Սովետական Միության հերոս, Չեխոսլովակիայի և ԱՄՆ-ի հերոս, Կիևի և Պրագայի ազատարար, Կիևի առաջին պարետ: ԱՄՆ-ի հերոսի կոչման արժանացած 12 սովետական զորավարներից մեկը։

Միակ հայ եռակի հերոսը:

Սովետական Միության առաջնորդ Նիկիտա Խրուշչևի և Չեխոսլովակիայի պրեզիդենտ Լյուդվիգ Սվոբոդայի հրամանատարը:

Էդվարդ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3290

Մեկնաբանություններ