Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 
  • Հրանտ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ. Ինձ համար թեման այլևս փակվում է

    Հրանտ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆ. Ինձ համար թեման այլևս փակվում է

    10.04.2013| 22:39
    Առաջարկում եմ ֆեյսբուքյան անժամկետ զինադադար Րաֆֆուն ընդունողների և չընդունողների միջև: Հիմնավորեմ առաջարկս: Այսօր արթնացա Զոլյան Միկայի ասած քաղաքական պախմելի մեջ և նկատեցի, որ սիրելի ընկերներիցս ու բարեկամներիցս շատերը, երեկվա սյուռեալիստական իրավիճակից հետո, շարունակում են ինչ- որ հույսեր կապել, պայմանական ասած, «րաֆֆիական» շարժման, Րաֆֆի Հովհաննիսյան գործչի հետ, շարունակում են պնդել, որ պետք չէ նրան քննադատել (խոսքի ազատության նկատմամբ զարմանալի անհոգություն), և որ, եթե մի բան այնպես չէ, մեղավորը, իհարկե, նախևառաջ չուզողներն են:
  • Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆ. Սեփական անունը փրկելու համար սկսեցին աղբ լցնել Րաֆֆու վրա

    Արծրուն ՊԵՊԱՆՅԱՆ. Սեփական անունը փրկելու համար սկսեցին աղբ լցնել Րաֆֆու վրա

    10.04.2013| 19:07
    Ես Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած շարժման բացահայտ ընդդիմադիրներից եմ եղել, քանի որ չեմ տեսել շարժումը հաղթական հանգրվանի հասցնելու հիմքեր: Հրապարակայնորեն հանդես եմ եկել շարժումը փրկելու առաջարկներով, ներկայացրել եմ հարցադրումներ, որոնց պատասխանը չունենալու դեպքում հնարավոր չէր լինի հաղթանակը:
  • Ալեքսանդր ՔԱՆԱՆԵԱՆ. Րաֆֆի Հովհաննիսյանի բովանդակազուրկ ճոռոմաբանությունը

    Ալեքսանդր ՔԱՆԱՆԵԱՆ. Րաֆֆի Հովհաննիսյանի բովանդակազուրկ ճոռոմաբանությունը

    10.04.2013| 17:09
    Թեպետ և արժե որոշ երևույթների մասին ավելի հանգամանորեն խոսել, առայժմ արձանագրենք հետևյալը. ա. Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ապիկարության, ազգային անպատասխանատվության և ստվերային կամ անմեղսունակ որոշումներ ընդունելու գործելաոճով ապաշնորհաբար ոտնահարել է ՀՀ քաղաքացիների մեծամասնության` նրան անկեղծաբար ընծայած վստահության քվեն՝ թույլատրելով ՀՀ-ում քրեաօլիգարխիկ վարչակարգի վերարտադրությունը և նպաստելով երկրի ապագայի հանդեպ հանրության ստվար զանգվածի հավատի հերթական սասանմանը և, որպես հետևանք, արտագաղթի չափերի նոր ընդլայնմանը: Միաժամանակ, հետընտրական շրջանում Րաֆֆի Հովհաննիսյանի խեղկատակորեն բովանդակազուրկ ճոռոմաբանությունն առնվազն հարուցում է վերջինիս քաղաքական և մարդկային ադեկվատության վերաբերյալ հիմնավոր տարակուսանք:
  • Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ. Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է հանգիստ թողնել

    Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ. Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է հանգիստ թողնել

    10.04.2013| 12:42
    Ապրիլի 9-ի դեպքերի հետ կապված փորձենք անկեղծ լինել և նաև մեր գնահատականներում հստակ. բոլորս էլ գիտեինք, ոմանք` ենթագիտակցորեն, ոմանք` որպես ակնհայտ ճշմարտություն, որ այդ օրը որևէ արդյունքի հնարավոր չէր հասնել: Տարօրինակ ժողովուրդ ենք. և´ առճակատման գնալ չենք ուզում, և´ ուզում ենք, որ իշխանությունները հրաժարական տան:
  • Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ. Ուղտը հեծած կուզեկուզ է գնում

    Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ. Ուղտը հեծած կուզեկուզ է գնում

    09.04.2013| 20:35
    Մի կերպ մեջքը հազիվհազ մի քիչ շտկած ժողովրդին Րաֆֆին մեկ հացադուլ անելով է խեղճացնում, մեկ Եռաբլուր, մեկ Ծիծեռնակաբերդ տանելով:
  • Վահրամ ԹԱԹԻԿՅԱՆ.«Հո´րս արև, ճիշտ եմ ասում»

    Վահրամ ԹԱԹԻԿՅԱՆ.«Հո´րս արև, ճիշտ եմ ասում»

    09.04.2013| 16:48
    Երեխաներ էինք, և, զուտ տարիքի բերումով, հակված էինք ոչ ստեր փչելու, այլ չափազանցնելու։ Այդ պահերին մեր շուրջ հավաքվում էին մեր խաղընկերներն ու պահանջում երդվել։ Երդումների ձևեր էլ կային մշակված, դրանք կեղծելու հնարներ էլ, բայց կար մի բան, ինչն այն ժամանակ էլ հնարավոր չէր կեղծել, իսկ թե ինչու` ինքներս էլ չգիտեինք: «Դե ասա` հորս արև...»: Եվ սուտ ասել փորձողը միանգամից խեղճանում էր, որովհետև վստահ էր` հակառակ դեպքում հայրը կմեռնի:
  • Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Ես աղոթում եմ, որ ամեն ինչ խաղաղ լինի

    Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Ես աղոթում եմ, որ ամեն ինչ խաղաղ լինի

    07.04.2013| 16:06
    «Ես այլևս ինձ չեմ պատկանում, այսօրվանից սկսված Ես` ես չեմ... ես ժողովրդին եմ հանձնում ինձ, այլևս և հավիտյանս»:
  • Հրաչյա ՍԱՐԳՍՅԱՆ. Ինչպե՞ս է, որ դուք այդ հիվանդությունների կրողը չեք

    Հրաչյա ՍԱՐԳՍՅԱՆ. Ինչպե՞ս է, որ դուք այդ հիվանդությունների կրողը չեք

    06.04.2013| 13:22
    Չգրել, չեմ կարող, որ հետո չափսոսամ: Տարբեր տրամաչափի գրիչներին կոչ եմ անում ձեռնպահ մնալ Ազգին պիտակավորելու թուլությունից, առավել ևս, բացասական որակումներ տալով կամ էլ ախտորոշելով բացառապես անհատին բնորոշ հիվանդությամբ ախտահարված լինելու մասին: Խոսքս պարզաբանեմ. իսկապես ուզում եմ հասկանալ բոլոր նրանց, ովքեր հայտարարում են, թե հայ ազգը ծանր հիվանդություններից, ներքին անհամաձայնությունից, «արտագաղթային վարակից», հոգեկան խեղման աստիճանի որկրամոլությունից այնքան է կքվել, որ հայտնվել է ինքնաոչնչացման վիճակում:
  • Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Գնահատանքը հայրենական մշակույթի հանդեպ փոշիացել է

    Սերգեյ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Գնահատանքը հայրենական մշակույթի հանդեպ փոշիացել է

    05.04.2013| 00:43
    Ժողովուրդ հայոց, լրացավ Ղարաբաղի նախշուն բաջիի՝ ՀՀ ժողովրդական արտիստուհի, երգչուհի, պարուհի ԱՐԵՎ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ծննդյան 100-ամյակը: Երբ հնչում են «Ուզունդարան», «Նախշուն բաջին», «Աշուղ եմ էդ քո սև-սև աչերին» և ժողովրդականություն վայելող այլ երգեր, ակամայից հողը փախչում է ոտքիս տակից, թռչում եմ վեր ու սկսում պարե՜լ: Դու մեր հարստությունն ես, սիրելի արտիստուհի:
  • Նանա ԳՆԴՈՅԱՆ. Նախընտրական սեզոնի տրենդը «բոյկոտն» է

    Նանա ԳՆԴՈՅԱՆ. Նախընտրական սեզոնի տրենդը «բոյկոտն» է

    04.04.2013| 14:15
    Ձմեռ-գարուն նախընտրական սեզոնը մեր երկրի առանց այդ էլ կազուսներով և կոնֆուզներով հարուստ քաղաքական կյանքում մի նոր մոդայիկ տենդենց առաջ քաշեց. մեծն «բոյկոտը»: Դեռ ընտրությունները չկայացած, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, որ եթե ընտրություններն անարդար լինեն, կուսակցությունը բոյկոտելու է Երևանի ավագանու աշխատանքները: Ընտրություններից մեկ ամիս առաջ արդեն շրջանառության մեջ են դնում ընտրությունների կեղծման թեզը: Սա ավելի շատ նման է սեփական ցածր քաղաքական վարկանիշը քողարկելու փորձի, այսինքն, եթե կուսակցութունը չհաղթեց, էլեկտորատի առջև միշտ էլ կարելի է արդարանալ կեղծված ընտրությունների արդեն ծեծված թեզով: Բացի այդ, պրակտիկան ցույց է տվել, որ զանազան քաղաքական բոյկոտներից հասարակությունը ոչինչ չի շահում: Ոչ վաղ անցյալում մեկ այլ քաղաքական ուժ` ՀԱԿ-ը, ամբողջ 4 տարի բոյկոտեց Երևանի ավագանու աշխատանքը, այնինչ հավաքել էր ձայների 1/5-րդը: Եվ ի՞նչ, ինչ շահեց հասարակությունն այդ բոյկոտից: