ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի

Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
25.01.2021 | 21:48

Վերակազմավորվելուց ու ուժեղանալուց հետո Արցախի գրավված հողերը հետ բերելուն դեմ արատահայտվող Լենա Նզարյանին առաջարկում եմ գործուղել Վրաստան: Նա, հիշեցնեմ, «ռևանշի դիմելը հետադիմական քայլ է» համարում:


Երեկ՝ հունվարի 24-ի երեկոյան Մառնեուլի քաղաքի մերձակայքում տեղի ադրբեջանցիները հարձակվել են հայկական բեռնատարների վրա: Քարերով հարվածներ են հասցրել մեքենանների ու վնասել դրանք: Հայ վարորդները, զսպավածություն ցուցաբերելով, խուսափել եմ բախումներից: Խաղաղության ջատագով տիկին Նազարյանին, մուղամ լսելու պատրստակամություն ունեցող վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, թուրքերի մոտ սեմինարների գնացող որոշ պատգամավորների առաջարկում եմ գործուղել Մառնեուլի՝ իրենց քույր կամ եղբայր ժողովրդի հետ լեզու գտնելու համար: Թող գնան, ասեն՝ եկել ենք հարևանություն անենք, քիրվաներ ջան, տեսնենք՝ ինչպե՞ս կավարտվի նրանց հանդիպումը: Իմ համոզմամբ՝ կատարվածը թուրքի էությանն ու համոզմունքների արտացոլումն է, հետևաբար ինչքան քիչ լսենք վայ-հարևանների հետ խաղաղ ապրելու քարոզ անողներին, այնքան լավ կլինենք, համ էլ՝ զգույշ:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 76684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ