ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Սահմանագծի գաղտնի օբյեկտների շինարարությունում հնդիկներ են աշխատում

Սահմանագծի գաղտնի օբյեկտների շինարարությունում հնդիկներ են աշխատում
29.07.2024 | 15:46

Սահմանազատման անվան տակ նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի ու Կիրանցի տարածքներն Ադրբեջանին հանձնելուց հետո սահմանագոտում կառուցվում են գաղտնի օբյեկտներ՝ յուրաքանչյուրը միլիոնավոր եվրո արժողությամբ։ Այդ օբյեկտները կառուցվում են ժամանակակից չափանիշներին համապատասխան ու մեծ նշանակություն ունեն Հայաստանի տարածքի պաշտպանության համար։ Սահմանագոտու բնակիչներից իմացա, որ գաղտնի այդ օբյեկտների շինարարությունում, որպես էժան աշխատուժ, նեգրավել են հնդիկ բանվորների։ Կիրանց գյուղի տարածքում, իբր անվտանգության նկատառումներով, հայաստանցի լրագրողներին արգելում են նկարահանումներ անել, սակայն ռազմական մեծ նշանակություն ունեցող գաղտնի օբյեկտների շինարարությունում այլ երկրի քաղաքացիներ՝ հնդիկներ են աշխատում։ Կիրանց գյուղի բնակիչներից տեղեկացա, որ հնդիկ բանվորներ են աշխատում նաև Աճարկուտ-Կիրանց ավտոճանապարհի շինարարությունում։ Տեղացիները հնդիկներին տեսել են նորակառույց ճանապարհի եզրին մետաղյա արգելապատնեշներ դնելիս։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 7642

Մեկնաբանություններ