Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ցավը, մեկ է, չի կիսվում

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ցավը, մեկ է, չի կիսվում
09.05.2013 | 22:21

Արցախյան պատերազմի տարիներին «Հայաստանի Հանրապետություն» թերթում էի աշխատում: Շատ էի գրում կռվող տղերքի մասին, զոհված տղերքի մասին: Հաճախ տալիս էին հերթական զոհվածի լուսանկարը, կենսագրական տվյալները ու ասում` գրի: Ամեն զինվորի հետ վերապրում էի իր կյանքը: Արդեն բառերս չէին հերիքում, զգացմունքներս խեղդում էին, ընդվզում էի: Այդինին ասում էի` հերիք է, էլ չեմ ուզում գրեմ, չեմ կարողանում: Ասում էր` գիտեմ, որ դժվար է, բայց պետք է: Նրանք բոլորը երիտասարդ էին, գեղեցիկ, ուժեղ ու... լուսավոր: Ամենավերջինը Արմեն անունով տղայի մասին եմ գրել: 1994-ի ձմեռն էր: Արմենը լույսի պես տղա էր ու նորածին որդի ուներ: Արմենի լուսանկարը իմ հանրակացարանային սենյակի գրասեղանին մնաց մի քանի օր... Ամեն օր որոշում էի, որ էսօր անպայման գրելու եմ, նայում էի աչքերին, խոսում էի հետը ու ձեռքս չէր շարժվում: Ի վերջո, գրեցի, դեռ Այդինն էլ ասաց` բա ասում ես չի ստացվում: Հինգ տարի անցավ, ու երբ ֆիզարձակուրդից վերադարձա խմբագրություն, վերելակում մի տղամարդու տեսա` տառապած, ժամանակից շուտ ծերացած դեմքով: Ուշադիր ինձ էր նայում: Ի վերջո ասաց` դուք Կարինեն ե՞ք: Ասացի` այո: Ասաց` ես Արմենի հայրն եմ, Դուք իր մասին գրել եք, հիմա իր մահվան հինգ տարին է լրացել, խնդրում եմ մի անգամ էլ գրեք, ինչ կլինի: Հրավիրեցի սենյակ, խսոսեցինք, խոստացա գրել: Երբ գնաց, փղձկացի: Ներսս ո՜նց էր տնքում... Օրեր անց մի կերպ գրեցի, բայց ոչ գուցե այնպես, ինչպես Արմենի հայրն էր սպասում: Ասում էի` ցավը ձերն է, ինչքան էլ կտոր-կտոր պոկենք տանենք, դա ձեզ համար սրտի հովություն չի, քանի որ ցավը, մեկ է, չի կիսվում: ... Երբ իմ պայքարի ընկեր Աշոտ Մելիքբեկյանն ու իմ կնքահայր Հայր Վահան Դավթյանը զոհվեցին Իջևանի սահմանի վրա գտնվող Բարեկամության խորհրդանիշ քարերը պայթեցնելու ժամանակ, ու ես Աշոտենց տուն էի գնացել, մի տեսակ մեղքի զգացում ունեի, թե Աշոտը գնաց: Հետո, ավելի ուշ, երբ Սուրբ Գայանեի բակում այցելեցի Հայր Վահանի գերեզմանին, հասկացա, որ մեղքի զգացումս պիտի չլինի: Հայր Վահանի հուշաքարի շուրջ խաղաղություն կար, ինձ թվաց` հոգին ժպտում է երկնքից: Միշիկին` Վոժդին, շատ էի հարգում, հիանում էի իր քաջ կերպարով, Միշիկն էլ գնաց, ավելի ճիշտ նրան «օգնեցին» գնալ` մարտի դաշտում, Մովսես գյուղում (նա թիկունքից ատրճանակի կրակոցից է մահացել, դավաճան, կեղտոտ հայի ատրճանակի կրակոցից): Միշիկին զոհվելուց մի շաբաթ առաջ էի տեսել Երևանում, դժգոհեց ոմանցից: Նա ազնիվ մարդ էր, չէր հանդուրժում կեղծը, խաղերը... Մի օր կգրեմ էդ հանդիպման ու մեր զրույցի մասին: Հաղթանակի էս օրով կուզենայի շնորհավորել իմ` բոլոր զոհված ընկերներին ու նաև ողջերին: Զոհվածները հիմա երկնքից մեզ աչքով են անում` իրենք էս խաղաղ օրվա համար են կռվել: Շնորհավորում եմ իմ ընկեր Վարուժան Բադալյանին, ով հիմա Բելգիայում է, Լևոն Գալստյանին` հատուկ նշանակության ջոկատից, որ չգիտեմ, հիմա որտեղ է, նույն ջակատից Վաչիկին, գիժ Արթուրին, Արմեն Մխիթարյանին էլ, ով պատգամավոր է, Սամսոն Ղազարյանին, Վլադիմիր Առաքելյանին, Սասուն Միքայելյանին... Այս տղաները մերծ ներդրում են ունեցել մեր հաղթանակի մեջ, անկախ նրանից, թե նրանցից յուրաքանչյուրը հիմա որտեղ է:

Դիտվել է՝ 2889

Մեկնաբանություններ