30.11.2023|
17:05
Նույն ոստանի մեջ, հպատակի պես – երկարուձիգ
ապրում ես մարմնեղեն - ժառանգորդաց
ծիսակարգով ու արմատականությամբ,
թվում է՝ բախտի նախանձելին ես ու սիրելին,
մինչդեռ, պարզվում է, միտքդ գաղթել ու
բնակվում է օտար եզերքներում,
վաղուց, անօրեն վտարանդի ինչպես: