Եթե համակեցության ու գոյության կարգ սահմանվել է անբարո, անսկզբունք, լկտի լինելը, ապա դա ամենուր է լինելու, ու անհասկանալի կամ ժպիտ առաջացնող է ամեն հերթական անգամ զարմանալը, թե ինչպես այս կամ այն դեպքը տեղի ունեցավ, քայլը արվեց, պահվածքը ցուցաբերվեց:
Որպեսզի լկտիությունը, անբարո լինելը և նման ախտերը չշարունակվեն, շատ պարզ գործիք կա՝ ցուցադրական սոցիալական պատիժը:
Այլ լուծում չկա:
Վաղուց արդեն չկան կարմիր գծեր մեր հասարակության մեջ. իսկ շատերի մոտ էլ կեղծ բարեպաշտությունը, իբր քրիստոնեական արժեհամակարգին հավատարիմ լինելը էլ ավելի զզվելի է:
Ի դեպ, քրիստոնեական արժեհամակարգը ցուցադրականություն չի սիրում, այն զսպվածություն է քարոզում, դեմ է Աստծու անունը ամեն պահի տալուն ու քրիստոնեական արժեքային պոպուլիզմին:
Ես առհասարակ հավատքի ու կրոնի մասին գրառումներ չեմ անում. դա էն թեման չէ, որ քննարկելի է էստեղ ու նաև շատ անձնական է: Ես չեմ հավակնում ծայրահեղ օրինապաշտ քրիստոնյա լինելուն. մենք ինքներս մեր մեջ շատ լավ գիտենք՝ ինչ ենք արել լավ ու վատ, ու ինչու:
Ալեն Ղևոնդյան