Ո՞րն է կյանքի իմաստը:
Տիեզերքն ու նրա կառուցվածքը ճանաչելն ու վայելե՞լը, թե՞ մարդուն ու բնությունը հոշոտելը։ Իսկ գուցե աստվածային բանական աշխարհն իմանալը և նրա կարգին համապատասխան բարերջանիկ ապրե՞լը։ Գուցե հենց դա է հարատև ապրելու գաղտնիքը: Իսկ մնացյալը պատրանք է ու կեղծիք: Եվ եթե մարդկային ու աստվածային իրողությունները չեն դիտարկվում մեկ ամբողջության մեջ, հայտնվում ենք մեղքերի բեռան տակ։ Ուրեմն վայելե՛նք Աստծու պարգև կյանքը։ Կյանք, որն ունի մի քանի նշանակություն` անհատական, ընտանեկան, հանրային, ազգային, միջազգային և տիեզերական, որոնց մասին արժի խորհել: Իսկ մեր ապագան տիեզերական կյանքով ապրելու մեջ է, մեր բոլորի՛ս ապրելու:
Վանո Դադոյան