Ոտքերիս տակ խոտեր են թաց,
ձեռքերիս մեջ՝ պայթող երակ...
Ես ի՞նչ գիտեմ՝ ո՛վ եմ ծնվել
և ինչու եմ շնչում ներկան:
Քամին փչել է թիկունքից,
հանել է ինձ լեռն Աժդահակ,
հիմա դեմքս է մտրակում
ու ճգնում է գլորել տակ:
Ոտքից գլուխ՝ ոդիսական,
որ սադրել է կյանքն՝ ի տես,
չեմ հասկանում ես էլ մեկի
ու չեմ անսում էլ խոսքերի:
ՈՒնակությունն հարմարվելու
վաղուց բոլորին անկանել.
ոճրագործ է այն մարդատյաց
ու սառնասիրտ ճամփած քիլեր:
Ժամը ժամից մղձավանջել
ու պատռել է դիմակ ու դեմք.
ծվենները օդ են պղծում,
չունենք դադար, չեն թողնում ելք:
Ոտքի վրա, առևանգված հոգին
ուզում է արթնանալ,
չի ուշանա և զարթոնքը՝
չհասկացված, ամբաստանյալ:
07.11.2021
Վահունի Հովակիմյան