Թախիծ
23.10.2023 | 16:05
Մի բարակ-բարակ թախիծ,
Որ բարակ մի ծուխ է կարծես,
Փռվել է տան կտուրին,
Կտուրից իջել է պարտեզ:
ՈՒ եկել,եկել,եկել,
Բացել է դուռն ու մտել ներս...
Եվ գիտե՞ք ինչ է ասում.
- Առանց քեզ մեռած եմ, գիտե՞ս...
Կարինե ՏԻՏԱՆՅԱՆ
Գեղանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)
Մեկնաբանություններ