Հայոց ազգի անեծք, նեռ, թուրք, ջհուդ, մասոն, պարտվողական, թրքասեր, Արցախը ծախող, մնացածն էլ դուք ավելացրեք, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը, 1997 թ. դեկտեմբերի 2-ին «Փուլային տարբերակ» կոչվող փաստաթղթով Ղարաբաղը ծախում էր:
Ներկայացնում եմ հիմնական թեզերը:
Նախ փաստաթղթի վերնագիրը.
«Ադրբեջանի հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջև, 1991-1994 թթ. Պատերազմի, Բուդապեշտի ԵԱՀԿ գագաթնաժողովում վերահաստատված զինադադարից պատերազմը ավարտելու պայմանագրի նախագիծ»:
(Հասկանալի՞ է տարբերությունն այսօրվա հետ..):
- Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնվում է ապագային:
- Երբ էլ որ լուծվի կարգավիճակի հարցը, այդ կարգավիճակը չի կարող ավելի ցածր լինել, քան ներկա 02.12.97 թ. կարգավիճակը:
- Գրավյալ 7 շրջաններից ԼՂՀ -ն իր զինուժը հետ է քաշում նախկին ԼՂԻՄ տարածք, բացառությամբ Լաչինի շրջանը:
- Լաչինի շրջանն ամբողջությամբ գտնվում է ԼՂՀ զինուժի վերահսկողության տակ:
- Ադրբեջանի հանրապետությունն իր զորքերը չի կարող տեղակայել հետ վերադարձվող շրջաններում:
- Այդ շրջանները համարվում են ապառազմանականացված գոտի, որոնցում տեղակայվում են ՄԱԿ-ի մանդատ ունեցող խաղաղապահ ուժեր: Բացառությամբ Թուրքիայի:
- Նախկին ԼՂՀ-ի կողմից գրավյալ շրջանների նախկին բնակիչներն իրավունք ունեն վերադառնալ իրենց բնակավայրերը:
- Ադրբեջանական վերադարձող բնակչության հասարակական կարգը պահպանում են ադրբեջանցի ոստիկանները, յուրաքանչյուր 1000 վերադարձողին մեկ թեթև, ոստիկանական սպառազինությամբ զինված ոստիկան համամասնությամբ:
- Հադրութի շրջանից տեղահանված ադրբեջանցիները կարող են վերադառնալ միային այն դեպքում, երբ ՄԱԿ կողմից կերաշխավորվի և համապատասխան անվտանգային երաշխիքներ կտրվեն Շահումյանի և Գետաշենի հայ նախկին բնակչության վերադարձին:
- Շուշի և Ստեփանակերտ ադրբեջանական բնակչությունը կարող է մուտք ունենալ միայն ԼՂՀ կարգավիճակի հարցը որոշվելուց հետո:
- ԼՂՀ-ն պահպանում է իր պետական բոլոր կառույցներն ու ատրիբուտները:
- ԼՂՀ-ն իրավունք ունի իր ներքին ու արտաքին պաշտպանությունն ապահովելու նպատակով բարեփոխել իր ՆԳ, ԱԱԾ զորքերը, ՄԱԿ երաշխիքով զենք գնել և արդիականացնել իր զինված ուժերը…
- ԼՂՀ-ն իրավասու է մասնակցել ՄԱԿ և ԵՀԱԿ այն բոլոր նիստերին, որոնք առնչություն կունենան իր հետ…
Այս ամենից զատ, Հայոց անեծք ու նեռ Լևոն Տեր-Պետրոսյանը համաձայվել էր (ով սարսափ ու դավաճանության բարձրակետ), որ որպես լրացուցիչ անվտանգային երաշխիք, Արցախի տերիտորիայով անցնի Բաքու -Ջեյհան նավթամուղը, որի տրանզիտի համար ստացվելու էր 800 միլիոն դոլլար:
Այսպիսի այլանդակ դավաճանություն աշխարհը չէր տեսել ...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ