ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԱՄՆ-ն Ուկրաինայի և Եվրոպայի հետ միասին ամեն կերպ ձգտում է դիվականացնել Պուտինի կերպարը, ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությանը և Ռուսաստանը

ԱՄՆ-ն Ուկրաինայի և Եվրոպայի հետ միասին ամեն կերպ ձգտում է դիվականացնել Պուտինի կերպարը, ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությանը և Ռուսաստանը
07.04.2022 | 07:29

Ռուսաստանի դեմ քարոզչական ու քաղաքական պատերազմում ԱՄՆ-ը ու նրա գլխավորությամբ հավաքական Արևմուտքը վերջին շրջանում անցել են արդեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձի, կերպարի, ինչպես նաև Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության դիվականացմանը, ինչի համար գործի են դրվել ամենանենգ ու ստոր հնարքները:

Արևմուտքի նպատակն այն է, որ իր այդ քարոզչական ջանքերի արդյունքում ողջ աշխարհում հնարավորինս մեծ թվով մարդիկ Պուտինին ու նրա շրջապատին համարեն ռազմական հանցագործներ, Ուկրաինայի խաղաղ բնակչությանը սպանդի հրաման տված գլխակեր ճիվաղներ, անխիղճ հրեշներ, և այս ամենի արդյունքում Արևելյան Եվրոպայի խամաճիկ պետությունների հետ միասին իրենց ձեռքերին ավելի մեծ ազատություն տալու լեգիտիմություն ձեռք բերեն Ուկրաինայում և, ընդհանրապես, Ռուսաստանի դեմ:
Վերոնշյալի առումով նկատի ունենք Ուկրաինային շարժական զենիթահրթիռային ու հակատանկային համալիրներից, հարվածային ու հետախուզական ԱԹՍ-ներից, բազմաթիվ այլ զինատեսակներից բացի, նաև ծանր սպառազինություն (տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, կործանիչ ու գրոհային ինքնաթիռներ, հարվածային ուղղաթիռներ և այլն) մատակարարելը, Ռուսաստանի դիվանագետներին, առանց հիմնավորումների, զանգվածաբար արտաքսելը, սեփականության իրավունքի խախտմամբ Ռուսաստանի ու նրա քաղաքացիների գույքի հանցավոր բռնագրավման գործընթացին նոր թափ հաղորդելը…
Արևմուտքի նպատակները, սակայն, չեն սահմանափակվում միայն վերը շարադրվածով: Ռուսաստանի դեմ իրենց պատժամիջոցների, ինչպես նաև ՌԴ փոխադարձ պատժամիջոցների հետևանքով Արևմտյան Եվրոպայի և Արևելյան Եվրոպայի երկրներում ու նույնիսկ ԱՄՆ-ում սոցիալ- տնտեսական վիճակը վատացել ու գնալով ավելի է վատանալու, այնտեղ բնակչության մի մասն արդեն սկսել է դժգոհել, ու միանգամայն կանխատեսելի է, որ առաջիկայում դժգոհողների քանակն ավելանալու է, նրանց դժգոհությունը` սաստկանալու: Իսկ ի՞նչ պետք է անել բողոքողների դժգոհությունը մեղմելու ու նրանց քանակի աճը զսպելու համար…
Արևմուտքը ու նրա վասալ պետությունները վերոնշյալ հարցի պատասխանը գտել են Վլադիմիր Պուտինին ու ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությանն իրենց հասարակություններին ներկայացնելով իբրև գրեթե մարդակեր հրեշների, որոնք առանց խիղճ ու խղճմտանքի, Ուկրաինայի խաղաղ բնակչությանը գնդակահարելու, ռմբակոծելու հրամաններ են տալիս:


Իրական գլխակեր ճիվաղների կողմից (հիշենք Հարավսլավիան, Իրաքը, Սիրիան…) հենց այս նպատակին է ծառայում, Ուկրաինայի հետ միասին ու նրա հետ համագործակցելով, Ռուսաստանին հրեշավոր կեղծիքի միջոցով և առավել քան լկտիաբար մեղադրելն Ուկրաինայի Բուչա քաղաքում խաղաղ բնակչության զանգվածային կոտորածի մեջ:
Իհարկե, բոլոր նրանք, ովքեր զուրկ չեն տրամաբանությունից, անմիջապես կհասկանան, որ ամբողջովին կեղծիքի վրա հիմնված վերոնշյալ մեղադրանքն առավել քան անհեթեթ է և ավելին է, քան զրպարտությունը, բայց բոլոր երկրներում ու բոլոր ժողովուրդների, նույնիսկ Ռուսաստանում ու ռուսների մեջ էլ կան այնպիսիք, որոնք Արևմուտքի մոլորեցնող քարոզչամեքենային դիմակայելու, նրա ազդեցությանը չենթարկվելու իմունիտետ չունենալով և այդ քարոզչամեքենայի կողմից մշակվելու հետևանքով զոմբիացված են: Գտնվելով Չարի սպասավորների որոգայթում, նրանց տրամաբանելու կարողությունն արգելափակված է, ուրիշներն էլ ի սկզբանե զուրկ են տրամաբանելու բավարար ունակությունից:
Բուչային առաջիկայում դեռ կանդրադառնանք: Արդեն հավանաբար համարելով, որ արևմտյան հասարակության մեծ մասը և Արևելյան Եվրոպայի զոմբիներն ու տրամաբանելու անընդունակ զանգվածները, որոնք, ի դեպ, նույնպես քիչ չեն, Բուչայի հրեշավոր կեղծիքն իրականության տեղ են դրել ու կլլել պուտինատյացությամբ ու ռուսատյացությամբ թունավորող այդ հաբը, արևմտյան քաղտեխնոլոգները և իշխանության սպասարկու ԶԼՄ-ները նոր կեղծիք են ասպարեզ նետել, թե Ռուսաստանն Ուկրաինայում կարող է միջուկային զենք կիրառել:


Կարող ենք ենթադրել, որ Պուտինի և Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարության առավել դիվականացմանը նպատակաուղղված այս կեղծիքին, չնայած դրա ողջ անհեթեթությանը, ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, Ավստրալիայում հավատացող զոմբիներ, այնուամենայնիվ, կան, ինչպես մեզ մոտ Նիկոլ հողատուին և Թուրքիայի, Ադրբեջանի խոստացած խաղաղությանը հավատացողներ: Հակառակ պարագայում, եթե այսպիսի անհեթեթ կեղծիքին հավատացողներ չլինեն, դրա հեղինակներն այն չէին ցնկնի և ասպարեզ նետի:
Բանը հասել է նույնիսկ այնտեղ, որ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ՄԱԿ-ի զինաթափման հանձնաժողովի ապրիլի 5-ի նիստի ժամանակ հարկադրված է եղել կամ անհրաժեշտ է համարել հայտարարել, որ Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին տեղեկատվական նետումները բացարձակապես անհիմն են (հանձնաժողովի նիստը հեռարձակվել է կազմակերպության YouTube-ի պաշտոնական ալիքով)։
Նման հայտարարություններն ուղղված են հակառուսական տրամադրությունների բորբոքմանը և հաշվի չեն առնում Ռուսաստանի Դաշնության ազգային քաղաքականությունն անվտանգության և պաշտպանության ոլորտում, որը զուտ պաշտպանական բնույթ է կրում, դիվանագետի խոսքերն է փոխանցել «Gazeta.Ru»-ն։


Պոլյանսկին ընդգծել է, որ Ռուսաստանը կարող է միջուկային զենք օգտագործել միայն այն դեպքում, եթե այն օգտագործվի իր դեմ, կամ ագրեսիայի դեպքում, որը սպառնում է հենց ռուսական պետության գոյությանը։ Այս հնարավոր սցենարները, նրա հավաստմամբ, կապ չունեն հատուկ գործողության ընթացքում ստեղծվող իրավիճակի հետ։

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 55342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ