ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պենտագոնի ֆինանսավորմամբ Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագիրը, առաջին հերթին, ուղղված էր ՌԴ-ի դեմ. 2

Պենտագոնի ֆինանսավորմամբ Ուկրաինայում իրականացվող ռազմակենսաբանական ծրագիրը, առաջին հերթին, ուղղված էր ՌԴ-ի դեմ. 2
10.03.2022 | 22:18

Սկիզբը` այստեղ

Ըստ մարտի 7-ի ճեպազրույցում ՌԴ զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության (ՃՔԿՊ) զորքերի ղեկավար Իգոր Կիրիլովի հավաստման, Պենտագոնի կուրատորները հասկանում են, որ եթե մահացու հիվանդությունների հարուցիչ վիրուսների և բակտերիաների հավաքածուների տվյալներն ընկնեն ռուսաստանյան փորձագետների ձեռքը, ապա, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների կողմից «Բակտերիոլոգիան (կենսաբանական) և թունավոր զենքերի արգելման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի խախտումը կհաստատվի։


«Այսինքն՝ սինթետիկ կենսաբանական մեթոդների կիրառմամբ միկրոօրգանիզմների ախտածին հատկությունների բարձրացմանն ուղղված աշխատանքների կատարումը,- պարզաբանել է Կիրիլովը:- Միայն դրանով կարելի է բացատրել հապճեպությունը, որով իրականացվել են լիկվիդացիոն միջոցառումները»:


Ռուսաստանի ԶՈւ ՃՔԿՊ զորքերի ղեկավարը տեղեկություններ է հայտնել նաև Ուկրաինայում սփռված և Պենտագոնի ֆինանսավորմամբ գործող (համենայն դեպս, մինչև Ուկրաինա ՌԴ զորքերի մուտքը գործած) կենսալաբորիատորիների ցանցի մասին: Ըստ այդմ, Ուկրաինայի տարածքում ձևավորվել է ավելի քան 30 կենսալաբորատորիաների ցանց (ընդգծենք, որ այդպիսիք գործում են նաև Վրաստանում, Հայաստանում և հետխորհրդային այլ պետություններում), որոնց աշխատանքների պատվիրատուն ԱՄՆ պաշտպանության նախարարությանն առընթեր սպառնալիքների նվազեցման գործակալությունն է։
«ՌԴ ՊՆ-ն քանիցս ուշադրություն է հրավիրել Պենտագոնի կողմից հետխորհրդային տարածքում իրականացվող ռազմակենսաբանական ծրագրերի վրա,- ասել է Կիրիլովը։- Այդ թվում Ուկրաինայի տարածքում ձևավորվել է ցանց, որը ներառում է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաներ, որոնք կարելի է բաժանել գիտահետազոտականների և սանիտարահամաճարակաբանականների»։


Նրա խոսքով` նախագծերի իրագործմանը մասնակցել է Պենտագոնի հետ փոխկապակցված ընկերություն, առաջին հերթին, «Black and Veatch»-ը։ ՃՔԿՊ զորքերի ղեկավարը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում երեք հիմնական ուղղություններով։


«Առաջին հերթին այն կենսաբանական իրավիճակի մոնիտորինգն է, ինչպես հայտարարել է Պենտագոնը, ՆԱՏՕ-ի երկրների ռազմական կոնտինգենտի տեղակայման ենթադրյալ տարածքներում,- ասել է Կիրիլովը։- Երկրորդը` վտանգավոր միկրոօրգանիզմների շտամների հավաքումը և ԱՄՆ առաքումն է: Երրորդ ուղղությունը գիտահետազոտական աշխատանքներն են կենսաբանական զենքի պոտենցիալ ագենտների ուսումնասիրության` առանձնահատուկ տվյալ տարածաշրջանի համար, որն ունի բնական օջախներ և կարող է փոխանցվել մարդկանց»։


Այստեղ ուշադրություն դարձնենք «առանձնահատուկ տվյալ տարածաշրջանի համար» բառերի վրա: Նշված տեղեկությունը համադրելով պարոն Կիրիլովի հայտնած մեկ այլ տեղեկության հետ, ըստ որի, «Կորոնավիրուսային հիվանդության բուժման և կանխարգելման միջոցների փորձարկման պատրվակով Ուկրաինայից ԱՄՆ բանակի Ուոլթեր Ռիդի գիտահետազոտական ինստիտուտ են տարվել հիվանդների` հիմնականում սլավոնական էթնիկ խմբին պատկանող, շիճուկի մի քանի հազար նմուշներ», կարող ենք եզրակացնել կամ առնվազն ենթադրել, որ Պենտագոնը գիտահետազոտական գաղտնի աշխատանքներ է կատարել սլավոնական էթնիկ խմբին խոցելու համար նախատեսված գենետիկական զենքի ստեղծման ուղղությամբ` նախատեսված, հասկանալի է, Ռուսաստանի և Բելառուսի տարածքներում կիրառելու համար:


ՃՔԿՊ զորքերի ղեկավարի տեղեկացմամբ, Պենտագոնը 2021-ից իրականացնում է «Ուկրաինայի զինված ուժերում կենդանիների միջոցով փոխանցվող հիվանդությունների ախտորոշում, վերահսկում և կանխարգելում» ծրագիրը՝ 11,8 մլն դոլար ֆինանսավորմամբ։
Անտեղյակ մարդկանց կարող է թվալ, թե դրանում որևէ վտանգավոր բան չկա, չէ՞ որ խոսքն ընդամենը հիվանդությունների ախտորոշման, վերահսկման ու կանխարգելման մասին է: Բայց հարց չի՞ առաջանում, թե ԱՄՆ-ի` աշխարհում շահի ու կապիտալի հիման վրա կառուցված թիվ 1 պետության, ինչպես ասում են, «դարդը կտրե՞լ էր», որ Ուկրաինայի զինված ուժերում ինչ-որ բարեգործությամբ զբաղվեր…


Հիմքեր կան ենթադրելու, որ վերոնշյալ ծրագիրն ունեցել է գաղտնի նպատակ: Զինվորների ինչ-որ խմբեր, առանց նրանց գիտության ու համաձայնության, կարող էին արհեստականորեն վարակվել մինչ այդ եղած հիվանդությունների հարուցիչների (վիրուսների, բակտերիաների) գենոմի արհեստական փոփոխությամբ ստացված դրանց ուժեղացված, այսինքն` առավել վարակիչ, մահացու ու դեղակայուն տարատեսակներով, իսկ շրջապատում գտնվող զինծառայողների վարակումը կանխարգելելու, ինչպես նաև վարակվածներին բուժելու նպատակներով նրանց վրա փորձարկվել Պենտագոնի լաբորատորիաներում նախապես մշակված ու փորձերի ընթացքում հընթացս կատարելագործվող նորագույն պատվաստանյութեր ու դեղամիջոցներ:


Այսպիսով Ուկրաինայի ԶՈւ բազմաթիվ զինծառայողների, առանց նրանց գիտության ու համաձայնության, հանցավոր կերպով բժշկակենսաբանական փորձերի օբյեկտների (յուրօրինակ փորձակենդանիների) վերածելու արդյունքում Պենտագոնը կարող էր ստանալ հիվանդությունների` գենային ինժեներիայի մեթոդներով գենոտիպի արհեստական փոփոխությամբ ստացված, ուժեղացված ու դեղակայուն հարուցիչներով վարակված մարդկանց հիվանդությունների ախտորոշման, կլինիկական ընթացքի, կանխարգելման, բուժման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ, ձեռք բերել արդյունավետ պատվաստանյութեր ու դեղամիջոցներ, որոնք չունի պոտենցիալ հակառակորդը, ինչը և Պենտագոնին հնարավորություն է տալիս ախտածինների այդ հարուցիչները կիրառել որպես կենսաբանական զենք` չզգուշանալով սեփական անձնակազմի և ԱՄՆ բնակչության համար աղետալի հետևանքներից:


Ուկրաինայում գրանցված վարակիչ հիվանդությունների անվերահսկելի աճի փաստը խոսում է հենց այն ենթադրության օգտին, որ այդ երկրում մարդկանց վրա անցկացվել են անթույլատրելի գիտափորձեր:
ՌԴ ԶՈւ ՃՔԿՊ զորքերի ղեկավարի խոսքով՝ Ուկրաինայում կենսալաբորատորիաների գործունեությունը և ուկրաինական առողջապահական համակարգի «բարեփոխման» ԱՄՆ-ի ծրագիրը հանգեցրել են առանձնապես վտանգավոր վարակներով հիվանդացության դեպքերի անվերահսկելի աճի։


«Միևնույն ժամանակ, կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը, որոնց ակտիվությունը մենք նշել ենք 2014 թվականից, և Միացյալ Նահանգների կողմից իրականացվող, այսպես կոչված, ուկրաինական առողջապահական համակարգի բարեփոխման ծրագիրը հանգեցրել է հատկապես վտանգավոր և տնտեսապես նշանակալի վարակներով հիվանդացության անկառավարելի աճի»,- Ուկրաինայի տարածքում ԱՄՆ-ի ռազմակենսաբանական գործունեության հետ կապված փաստաթղթերի վերլուծության արդյունքների հիման վրա ասել է Կիրիլովը ճեպազրույցում։
Ըստ ՃՔԿՊ զորքերի ղեկավարի, Ուկրաինայի տարածքում գրանցվել է կարմրախտի, դիֆթերիայի և տուբերկուլյոզի դեպքերի աճ։
«Կարմրուկի դեպքերն աճել են ավելի քան 100 անգամ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Ուկրաինան հայտարարել է պոլիոմելիտի բռնկման բարձր ռիսկային երկիր»,- ընդգծել է նա։


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է նաև Ուկրաինայի տարածքում ռազմակենսաբանական հետազոտությունների շրջանակներում ԱՄՆ-ի գործունեության վերլուծությունը։ ՌԴ ռազմական գերատեսչության տվյալների համաձայն, ԱՄՆ-ը հավաքել և իր ցամաքային զորքերի Ուոլթեր Ռիդի անվան գիտահետազոտական ինստիտուտ է փոխանցել վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, սիբիրախտ, խոլերա, տուլարեմիա, բրուցելյոզ, Ղրիմ-Կոնգո վիրուսներ, հանտավիրուսներ, տիզային էնցեֆալիտի (տիզով փոխանցվող էնցեֆալիտի) վիրուս և լեպտոսպիրոզ) հարուցիչ բարձր ախտածին շտամների նմուշներ: Ընտրվել և փոխանցվել է նաև ուկրաինական զինծառայողների շուրջ 4000 կենսաբժշկական նմուշ։

Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 37160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ