ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թուրքիան ցույց է տվել ապագա քարտեզը. Ռուսաստանը հույս ուներ «պրծնել» հայերով

Թուրքիան ցույց է տվել ապագա քարտեզը. Ռուսաստանը հույս ուներ «պրծնել» հայերով
13.02.2021 | 14:52

ՌԻԱ Նովոստին հայտնել է, որ թուրքական հեռուստաալիքները ցույց են տվել թուրքական ազդեցության ընդլայնման վերաբերյալ Ստրատֆոր հայտնի կենտրոնի քարտեզ-կանխատեսումը: Ենթադրվում է, որ 2050-ին թուրքական ազդեցության գոտում կհայտնվեն Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արեւելքի մի շարք պետություններ, Անդրկովկասը, Ռուսաստանի հարավը՝ հյուսիսկովկասյան հանրապետությունները, Կուբանը, Ռոստովի մարզը, Ղրիմը:

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներն անդրադարձել են այդ քարտեզին: Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կրասնովը նշել է, որ թուրքական ղեկավարությունը Օսմանյան կայսրությունը վերականգնելու մտքեր ունի, միեւնույն ժամանակ նա կասկածել է, որ Անկարան ռուսական տարածքները կցանկանա միացնել ուժային մեթոդով: Պետդումայի պատգամավոր Պավել Շպերովը կոչ է արել պատրաստ լինել ամեն ինչի: Ստրատֆորի կանխատեսումն իրական է, նկատի առնելով բազմաթիվ հանգամանքներ, նախեւառաջ՝ Ռուսաստանի քաղաքականության բնույթը, այդ երկրի տնտեսական ու ժողովրդագրական վիճակը: Ստրատֆորը Ռուսաստանի մասով բավական «լավատեսական» կանխատեսում է անում՝ թուրքական ազդեցությունը թողնելով 2050-ին, թեեւ այսպես շարունակվելու դեպքում դա մոտակա տարիների հարց է թվում: Ռուսաստանը Թուրքիային իր կամքով մտցրեց Անդրկովկաս, որից ՌԴ հարավ մեկ քայլ է, եւ արդեն այդ քայլն արվում է: 200 տարի Ռուսաստանը «դանդաղեցնում» էր այդ ընթացքը թուրքերին հայերով ու հայկական տարածքներով կերակրելով: 2020-ի պատերազմը դրա հերթական փուլն էր, բայց արդեն՝ բուն Ռուսաստանի մատույցներում:


2020-ի սեպտեմբերին Լավրովյան պլանի իրականացման կապակցությամբ ռուս պատգամավորները, քաղաքական ուժերը, հանրությունը լուռ հետեւում էին, թե ինչպես են Ռուսաստանն ու Թուրքիան «հավասար կիսելու» սկզբունքով, ինչպես հայտարարեցին Լավրովն ու Չավուշօղլուն, մասնատում Հայաստանը: Ռուսաստանը լուռ հետեւում էր դրան, իսկ պետական քարոզչությունը նողկալի արշավ էր վարում Հայաստանի դեմ:
Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահը կասկածում է, թե Թուրքիան Ռուսաստանի տարածքները կփորձի միացնել ուժով: Եվ նա ճիշտ է՝ դրա կարիքը չկա՝ Անկարան դա կանի «խաղաղ մեթոդներով», եւ արդեն սկսել է: Թուրքիան զինում է Ուկրաինային եւ փոխանցում ղարաբաղյան պատերազմի փորձը, այդ թվում ռուսական ռազմաքաղաքական խոցերի վերաբերյալ անգին տեղեկատվություն, ԱՄՆ-ի հետ զորավարժություններ է արել Սեւ ծովում: Ղրիմում շուտով կլինի թուրք-ուկրաինական համատեղ մոնիտորինգի կենտրոն:


Թուրքիային ՆԱՏՕ-ից պոկելու Կրեմլի մարմաջը նրան վերածել է Թուրքիայի քաղաքականության սատելիտի ու բութ գործիքի, որը հաճույքով օգտագործում է այդ հանգամանքը: Ավելին, Ռուսաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ քննարկվում է նրա հետագա ճակատագրի հարցը՝ աղետալի փլուզում թույլ չտալու համար: Չինաստանն արեւելքից վաղուց իրականացնում է տնտեսական ու ժողովրդագրական էքսպանսիան, իսկ առայժմ հարավին հավակնում է Թուրքիան:

Դիտվել է՝ 6637

Մեկնաբանություններ