ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սի Ձինպինը կոչ է արել ԱՄՆ-ին հարգել Չինաստանի ինքնիշխանությունը

Սի Ձինպինը կոչ է արել ԱՄՆ-ին հարգել Չինաստանի ինքնիշխանությունը
11.02.2021 | 16:14

Չինաստանի նախագահ Սի Ձինպինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել ԱՄՆ-ին հարգել Չինաստանի ներքին շահերը և շեշտել է, որ Հոնկոնգի, Թայվանի և Սինցզյանի հետ կապված խնդիրները երկրի ներքին հարցերն են:

«Հոնկոնգի, Թայվանի և Սինցզյանի հետ կապված խնդիրները Չինաստանի ներքին գործերն են, որոնք ազդում են Չինաստանի պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա: Ամերիկյան կողմը պետք է հարգի Չինաստանի հիմնական շահերը և կանխամտածված գործի»,- ասել է ՉԺՀ նախագահը:
Ըստ Սպիտակ տան կողմից տարածված հաղորդագրության՝ Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում շեշտել է «իր հիմնարար մտահոգությունները Պեկինի բռնի և անազնիվ տնտեսական գործողությունների, Հոնկոնգում հետապնդումների, Սինցզյանում մարդու իրավունքների ոտնահարումների և տարածաշրջանում, այդ թվում՝ Թայվանում ագրեսիվ գործողությունների առնչությամբ»:


ԱՄՆ-ը Չինաստանին սպառնում է պատժամիջոցներով՝ Պեկինին մեղադրելով ույղուրների և այլ մուսուլման փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման համար: Վաշինգտոնը կոչ է անում Պեկինին դադարեցնել ռազմական, դիվանագիտական և տնտեսական ճնշումները Թայվանի վրա:


Չինաստանի իշխանությունները մերժել են բոլոր մեղադրանքներն ու քննադատությունները և ԱՄՆ-ին կոչ արել չխառնվել երկրի ներքին գործերին:

Դիտվել է՝ 2749

Մեկնաբանություններ

14.11.2024