ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Սաակաշվիլին մեղադրել է ՌԴ-ին Վրաստանի կառավարության տապալումը ծրագրելու մեջ

Սաակաշվիլին մեղադրել է ՌԴ-ին Վրաստանի կառավարության տապալումը ծրագրելու մեջ
27.05.2012 | 02:48

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի համար խիստ կարևոր է 2012թ. հոկտեմբերին անցկացնել արդար և ժողովրդավարական ընտրություններ։ Այդ մասին նա նշել է մայիսի 26-ին՝ ելույթ ունենալով Վրաստանի խորհրդարանի տոնական բաց նիստում, որն անցկացվել է Քութաիսիում՝ օրենսդիր իշխանության նոր կառուցվող շենքում։
Նրա խոսքով՝ երկրում կա մարդկանց որոշակի խումբ, որը պատրաստվում է ոչ թե ընտրությունների, այլ Վրաստանը զարգացման ճիշտ ուղուց շեղելուն: «Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի ՆԱՏՕ-ի հաջորդ համաժողովը չդառնա ընդլայնման համաժողով Վրաստանի առումով։ Իհարկե, նրանք ստացել են նման հրահանգ և այդ ուղղությամբ աշխատում են։ Մենք դա լավ գիտենք»,- ընդգծել է Վրաստանի նախագահը։
Նա նաև համոզմունք է հայտնել, որ Վրաստանի հյուսիսային հարևանը պատահական չի ծրագրել խոշորածավալ զորավարժություններ այն ժամանակահատվածում, երբ Վրաստանում պետք է անցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Սաակաշվիլու կարծիքով՝ զորավարժությունները կարող են օգտագործվել ընտրությունների շրջանում մեկ հիմնական նպատակի՝ Վրաստանի կառավարությունը տապալելուն։
Վրաստանի նախագահը նաև ընդգծել է, որ Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի համաժողովում իր երկիրը ևս մեկ քայլ է կատարել Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ դառնալու ճանապարհին։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ