Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Լուրեր

Լուրեր
17.06.2008 | 00:00

Դեսպան չդարձավ

Խորհրդարանական մեր աղբյուրը տեղեկացնում է, որ հոկտեմբերից ձևավորվող սփյուռքի նախարարությունը գլխավորելու է ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ, գիտության և կրթության մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ վերոհիշյալ հանձնաժողովի նախագահի աթոռին, այն ևս, նույն աղբյուրի փոխանցմամբ, «անտեր» չի մնա։ Հանձնաժողովը կղեկավարի հանրապետական մեկ այլ պատգամավոր՝ Արմեն Աշոտյանը, ով, սակայն, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, օրենսդրի աշխատանքը մեծ սիրով կփոխեր դիվանագիտական գործունեությամբ եթե ոչ՝ Եվրոպայում, գոնե «կորած¬մոլորած» Ղազախստանում։ Բայց, ամենայն հավանականությամբ, վերևներում Աշոտյանին այլ ուղի են նախանշել։

Լ. Մ.


Օսկանյանը «դեսա՞նտ» է իջեցվելու

Այն բանից հետո, երբ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանը de facto պաշտոնանկ արվեց, նրա հետագա քաղաքական կարիերայի շուրջ տարբեր վարկածներ դրվեցին շրջանառության մեջ։ Մեկ տեղեկություն տարածվեց ինչ-որ հիմնադրամ բացելու մասին, մեկ էլ, ոչ ավել-ոչ պակաս, ակնարկվեց, թե նոր կուսակցություն է բացում։ Կա, սակայն, մեկ այլ փակ «վերսիա», համաձայն որի, լինելով էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարան-ռեսուրսներից մեկը, Վարդան Օսկանյանը ոչ թե նոր կուսակցություն կստեղծի, այլ «կներդրվի» ավանդական կուսակցություններից մեկում, ամենայն հավանականությամբ, ՀՌԱԿ-ում, այն էլ՝ բավականին բարձր կարգավիճակով։ Այսինքն՝ Օսկանյանը կշարունակի իր քոչարյանանպաստ գործունեությունը հայաստանյան քաղաքական «գետնին վրա», և «ոևէ» մեկը չի կարող ասել, թե նա պատրաստվում է դառնալ հանրապետության, ճիշտ է, ոչ ամենաերիտասարդ, համենայն դեպս՝ էլիտար թոշակառուներից մեկը։

Լ. ՄԱՐՏՈՅԱՆ


Չմեկնաբանեց

Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց մի խումբ քաղաքացիներ պաստառներով և կալանավորված քաղաքական գործիչների լուսանկարներով ցույց էին կազմակերպել: Նշենք, որ երկօրյա այցով Երևանում են ԵԽԽՎ-ի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն և Ջոն Պրեսկոտը, ովքեր հենց այս հյուրանոցում են իջևանել: Փաստահավաք առաքելության նրանց այս այցը նպատակ ունի գնահատելու ԵԽԽՎ 1609 բանաձևի իրականացման ընթացքը: Կոլոմբիեն ու Պրեսկոտը հանդիպումներ են ունենալու ՀՀ բարձրագույն իշխանությունների, կոալիցիոն կուսակցությունների, ընդդիմության ներկայացուցիչների հետ: Համազեկուցողները կհանդիպեն նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որն օրերս է վերադարձել Ֆրանսիայից: Տեր-Պետրոսյանի 6-օրյա աշխատանքային այցի մասին մանրամասներ չեն ներկայացվում: «Ոչ մի մեկնաբանություն չեմ կարող տալ»,- մեր հարցին ի պատասխան ասաց առաջին նախագահի մամուլի պատասխանատու Արման Մուսինյանը:

Ռ. Խ

Դիտվել է՝ 5862

Մեկնաբանություններ