Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Հիացու՞մ, ո՛չ՝ հիասթափություն

Հիացու՞մ, ո՛չ՝ հիասթափություն
15.10.2024 | 13:20

Հիացու՞մ, ո՛չ՝ հիասթափություն

Հնագույն ազգեր չկան, նրանք մնացել են պատմության մեջ:

Այն ժամանակներում կառավարման այլ մոդելներ էին գործում, այլ չափորոշիչներ էին գործոն հանդիսանում, այլ բարքեր էին, այլ աշխարհակարգ:

Հայերը հին ազգ են, այսօր ժամանակակից ազգերից շատ քչերն ունեն այդքան հին ու այդքան երկար պետականության պատմություն:

Հայերը նաև յուրահատուկ կենսաբանական կոդ են:

Կոդերը ստեղծվում են ժամանակի ընթացքում ու հենց ժամանակներն էլ ծերացնում են նրանց, վերածելով աշխարհասփյուռ ռեգեներատիվ գործոնի:

Հայերը ծեր ազգ են և սա ենթադրում է, որ իրենց տեսլականը խիստ տարբերվում է կայացող կամ արդեն կայացած երիտասարդ ազգերի հավակնոտ ծրագրերից:

Նոր ժամանակներ են, նոր իրողություններ և մենք պետք է հաշտվենք նոր աշխարհակարգի կանոնների հետ, բայց այն, ինչ արեցինք մենք վերջին 30 տարում, ոչ միայն աններելի էր, այլ նաև անպատվաբեր:

Այսպես անփառունակ ավարտել իր քաղաքակրթական առաքելությունը, չի արդարացնում ոչինչ, այդ թվում նաև խելահեղ ժամանանակներից բխող գերբարդ պայմանները:

Մենք որպես ազգ հեռանում ենք պատմության ասպարեզից, ԻՍԿ ԱՇԽԱՐՀԸ ԾԱՓԱՀԱՐԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է:

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 461

Մեկնաբանություններ