ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Սա վերջին հնարավորությունն է քաղաքակիրթ ճանապարհով ընթանալու»

«Սա վերջին հնարավորությունն է քաղաքակիրթ ճանապարհով ընթանալու»
26.05.2024 | 19:38

Այսօր՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքում «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն առաջադրվեց վարչապետի թեկնածու: Վերջինս հայտարարեց, որ դիմել է Վեհափառ հայրապետին՝ սառեցնելու իր 30-ամյա հոգևոր ծառայությունը:

Դիմելով Նիկոլ Փաշինյանին` Սրբազանը մասնավորապես ասաց. «Մենք չենք ուզում, որ քո քաղաքական թիմը բաժանվի, մարդուն տրամադրենք մարդու, հային՝ հայի դեմ, արդյունքում քո թիմը և նրա յուրաքանչյուր ներկայացուցչի տանելով արժեքային, բարոյական կործանման՝ ներկա և ապագա սերունդների նզովքին ենթակա: Դրանից խուսափելու միակ տարբերակը քո հրաժարականն է: Եթե այդ մարդկանցից յուրաքանչյուրը քեզ համար որևէ կարևորություն ունի, հրաժարական տուր: Սա վերջին հնարավորությունն է քաղաքակիրթ ճանապարհով ընթանալու, և քո վերջին հնարավորությունը, որի համար շատ ժամանակ չունես»:

Բագրատ Սրբազանն իր խոսքն ուղղեց նաև գործող իշխանության անդամներին ու նրանց համակիրներին, հորդորելով չհասնել այն ջրբաժանին, որը շրջանցելն անչափ ծանր է լինելու:

Հանրապետության հրապարակից հանրահավաքի հազարավոր մասնակիցներ, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, շարժվեցին կառավարական առանձնատուն՝ իրենց պահանջները ներկայացնելու Փաշինյանին:

«Եթե մեր պահանջները չեն իրականանում, վաղը՝ առավոտյան ժամը 8-ին, անհնազանդության, բողոքի գործողություններով, յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ, պետք է ստիպենք հաշվի նստել ժողովրդի պահանջի հետ: Հայաստանի ամբողջ տարածքով մեկ անհնազանդության, բողոքի, ընդվզման խաղաղ գործողություններով ստիպել ընդունելու ժողովրդի պահանջն ու իշխանությունը: Առավոտյան ժամը 8-ին, ինձնից սկսած, լինելու ենք հրապարակներում և մեր այսպիսի բազմության առկայությամբ աշխատանքից ազատելու ենք բոլոր այն մարդկանց, որոնք սահմանափակել են, կեղեքել են մեր կյանքը»,- երթից առաջ ընդգծեց Սրբազանը:

irates.am

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ