«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Խորքային պետության կառուցումը պետք է դառնա գերկարևոր առաջնահերթություն

Խորքային պետության կառուցումը պետք է դառնա գերկարևոր առաջնահերթություն
21.05.2024 | 14:10

Ես խոր ցավակցում եմ եղբայրական Իրանի ժողովրդին այս մեծ ողբերգության կապակցությամբ։

Չգիտեմ, թե ո՞ր ինքնավստահությամբ Իրանի բարձր ներկայացուցիչները մեկնել էին մի վայր, ուր ամեն թփի տակ իսրայելցիների աչքերն ու ականջներն էին։ Իսկապես սա աննախադեպ համարձակություն էր պահանջում մեր եղբայր իրանցիներից, որ գնային բարձր մակարդակի հանդիպման կատաղի, ագրեսիվ, մոլագար ու ամեն դավադրությունների ու ստորությունների պատրաստ գլոբալ ծայրահեղականների շփման գոտի։

Մենք անընդհատ խոսում ենք, որ Հայաստանը վաղուց վերածվել է ագրեսիվ ու կատաղի քաղտեխնոլոգիաների գործադրման փորձադաշտի, բայց մոռանում ենք, որ միևնույն ժամանակ այդպիսին է նաև ժամանակակից արհեստական գոյակցությունը՝ Արդբեջանը։

Վաղուց այն կառավարում են դրսի ուժերը։ Նրանք են բերել Ադրբեջան հազարավոր սիրիացի վարձկաններին։ Հիմա այդ շարքը համալրվել է պակիստանցներով, աֆղանցիներով, ույգուրներով և իրաքցի թուրքմեններով։ Եվ սա կատարվում է Իսրայելի՝ գլոբալ խորքային ուժերի ֆալանգի կոշտ թելադրանքով ու վերահսկողությամբ։

Այսօր աշխարհը չգիտի այն պրոքսի պատերազմի մասին, որն ընթանում է տարածաշրջանում։ Շաբաթ չի լինում, որ պայթյուններ տեղի չունենան Ադրբեջանի տարածքում, որտեղ տեղակայվել են իսրայելական հենակետերը։ Հազարավոր շիաների ձերբակալությունները և հետապնդումները խոսում են այս փաստի մասին։

Իսկ մենք, գտնվելով օտար՝ գլոբալիստական կառավարման տակ, այս «լուսավոր» դարում չենք էլ ֆահմում, թե ինչ է կատարվում անմիջականորեն մեր քթի տակ՝ գլուխներս կախ կերակրվելով այն ապատեղեկատվությամբ, որ պատրաստմում են Հ1, 1lurer, freenews, boontv, «Նոր Հայաստան» և այլ պիղծ լրատվամիջոցները։

Աննախադեպ արշավ է սկսված հնագույն քաղաքակրթությունների դեմ, և այդ հարձակման կիզակետում մենք ու իրանցիներն ենք։

Կմարի իրանական ճրագը՝ մենք էլ վտանգված ենք։

Սակայն, փառք Աստծո, այնքան էլ հեշտ գործ չէ պայքարել իրանական գործոնի դեմ։

Մեր իմաստուն հարևաններն ունեն մի հզոր զենք, որը կարող է դիմանալ ամենաստոր ու դավադիր հարձակումներին։

Դա խորքային պետությունն է։ Ինչքան էլ ճակատային հատվածը վնասվի, մեկ է, խորքային պետությունը, իր միլիոնավոր արմատներով, ընդունակ է վերարտադրելու կորուստը ճակատային հատվածում։

Ահա թե ինչու մեր երկրում խորքային պետության կառուցումը պետք է դառնա գերկարևոր առաջնահերթություն։

Սա է պատճառը, որ մենք Սրբազան շարժումից ակնկալում ենք Բարձրագույն՝ Հոգևոր խորհրդի ստեղծում, և ոչ թե բավարարվել ճակատային դեռևս խղճուկ գոյակցությամբ, որն անվանվում է գործադիր իշխանություն։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ