Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Տարիներով պատրաստված օպերացիա

Տարիներով պատրաստված օպերացիա
14.06.2024 | 20:15

Արդեն որերորդ ՔՊ֊ականն է ասում, որ փողոցից իշխանության չեն գալիս։

Ու հարցն այն է, որ ճիշտ են ասում։ Ուղղակի իրենց բերանով ընդունում են, որ իրենք ևս փողոցից չեն եկել իշխանության։ Տարիներով պատրաստված օպերացիա էր իրենց իշխանություն ստանալու պահը։

Բերանից թույլ են, դրա համար են ասում։

Բայց ճիշտն են ասում։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 4976

Մեկնաբանություններ