ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինչպես ասվում է՝ «բավական է մեկ կայծ»

Ինչպես ասվում է՝ «բավական է մեկ կայծ»
28.04.2024 | 11:54

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը:
Ես մի փոքր համաձայն չեմ: Ազատագրական շարժումն արդե՛ն սկսվել է:
Արդեն շուրջ 10 օր է, ինչ այն ռեալ ընթանում է «գետնի վրա»՝ Ոսկեպարում, Կիրանցում, Բագրատաշենում:
Հիմա արդեն Հայաստանի ամբողջ տարածքում, ներառյալ, բնականաբար, Երևանը:
Այո, սա ազատագրական, իսկ եթե ավելի հստակ եզրույթով բնորոշենք՝ ազգային-ազատագրական շարժում է: Մեկ անգամ չէ, որ 2020-ի կապիտուլյացիոն ակտից հետո նշել եմ դրա մասին:
Պայքարի ընթացիկ դինամիկայի տեսանկյունից միանգամայն օրինաչափ է, որ իշխանություն համարվող ռեժիմի հենարանը մնացել են բացառապես «անձնական նվիրվածության», իսկ ավելի ճիշտ՝ «պարգևավճարային նվիրվածության» սկզբունքով գործող ռեպրեսիվ օրգանները: Կարճ ասած՝ համազգեստավոր ծախու արարածները:
Նմանապես օրինաչափ է, որ այդ ռեպրեսատորները դիմում են ամենակեղտոտ, ամենաթրքաբարո, ամենաեղկելի քայլերի ու գործողությունների, ընդհուպ՝ հարձակվում են կանանց, երեխաների, ծերերի վրա, 5-6 հոգով հարձակվում մեկի վրա, կեղտոտ սադրանքների են դիմում: Դա է իրենց նկարագիրն ու կարողացածը:
Փաշինյանին թվում է, թե ռեպրեսիաներով, համատարած ձերբակալություններով, ոստիկանական խուլիգանախմբերով, հանցավոր այլ գործողույթուններով կկարողանա պահել իր իշխանությունը և իր թուրք տերերի առաջ ստանձնած Հայաստանակործան ծրագիրը վերջնական ավարտին կհասցնի:
Բայց խնդիրն այն է, որ էլի ընթացիկ դինամիկայի առումով, ոստիկանական զզվելի բեսպրեդելը անխուսափելիորեն հակառակ էֆեկտ է ունենալու և ունենում է: Այսօր փողոց են ելնում, ճամփա են փակում մարդիկ, որոնք 1, 2, էլ չեմ ասում՝ 3 տարի առաջ դա չէին անի:
Ավելին, թող ոչ ոքի մոլորության մեջ չգցեն փողոց չելածները կամ դեռևս չելնողները: Իրականում երկրում տրամադրությունները ծայրահեղ լարված են:
Մթնոլորտը ծայրահեղ լարված է:
Ինչպես ասվում է՝ «բավական է մեկ կայծ»:
Կայծը, մեծ հաշվով կա, այսօր Հայաստանի գոյության համար ծավալվող պայքարը, որի էպիկենտրոնը մնում է Կիրանցը, այդ կայծն է:
Գիտե՞ք, մայիսը հայության հաղթանակների ամիսն է:
ՈՒ մինչև մայիս մնացել են հաշված օրեր...
Դա գուցե անգամ խորհրդանշական է:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1849

Մեկնաբանություններ