ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եկեղեցին ստանձնում է «5 Ի» առաջնորդությունը

Եկեղեցին ստանձնում է «5 Ի» առաջնորդությունը
27.04.2024 | 20:45

Կիրանցից ու Ոսկեպարից սկիզբ առած, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր հայրերի (հատկապես Բագրատ Սրբազանի) առաջնորդությամբ հանուն հայրենյաց հողի պաշտպանության ոտքի ելած ժողովրդի մոտ
ՏԱ ՀՈՒՅՍ,
ՏԱ ԼՈՒՅՍ,
ՏԱ ՈՒԺ Է արթնացել։
Պատմական բոլոր ժամանակներում էլ, երբ հայ ժողովուրդը կորցրել է իր պետականությունը կամ նվաճվել է օտար զավթարարների կողմից, հենց եկեղեցին է դարձել հայապահպանման ու ազգային-ազատագրական պայքարի ջահակիրը։
Այսօր Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն շրջապատված է դրսից, այլ նաև զավթված է ներսից, որի իշխանությունը թշնամու օրակարգն է սպասարկում։
Կազմալուծված են պետական, քաղաքական ու հասարակական համակարգի բոլոր ինստիտուտները`
բանակը բարոյալքված է,
ԱԱԾ-ն` կազմաքանդված,
ընդդիմադիր դաշտը` պառակտված,
մտավորականությունը վախվորած,
երիտասարդությունը` այս ամենի վրա թքած։
Իսկ ոստիկանությունը դարձել է պարգևավճար ստացող հայրենավաճառ ու դեռ ջանասիրաբար փորձում է բռնության գործիքակազմով սանձել ժողովրդի արդարացի ցասումը։
Միայն եկեղեցին է կանգուն մնացել, չնայած նրան էլ են շատ հարվածել։
Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը` բանադրանք և նզովք բոլոր նրանց նկատմամբ, ովքեր զբաղված են`
Ցեղասպանության ժխտման,
Արցախուրացման,
ազգուրացման ու
հայրենավաճառության քարոզով։
Այսինքն` իշխանական ողջ վերնախավն ու նրա սպասարկուները զրկվում են եկեղեցական բոլոր ծիսակարգերին մասնակցության հնարավորությունից։
Այսպիսով, Եկեղեցին դառնում է հայահավաքման կենտրոն ու ստանձնում է հայի

ինքնության,
ինքնիշխանության,
ինքնահամախմբման,
ինքնաազատագրման ու
ինքնակատարելագործման առաջնորդությունը։

Խաչիկ ԳԱԼՍՏՅԱՆ
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ

Դիտվել է՝ 2140

Մեկնաբանություններ