ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մեզ Անկախ ՀԱՅԱՍՏԱՆ է պետք՝ ՀԱՅԵՐԻ ԵՐԿԻՐ, այլ ոչ թե զուտ հայաստանցիներով կամ հակահայերով բնակեցված ինչ-որ միավոր

Մեզ Անկախ ՀԱՅԱՍՏԱՆ է պետք՝ ՀԱՅԵՐԻ ԵՐԿԻՐ, այլ ոչ թե զուտ հայաստանցիներով կամ հակահայերով բնակեցված ինչ-որ միավոր
31.07.2024 | 08:22

2020 թվականի նոյեմբերի 9-ին թուղթ ստորագրեց, ասաց՝ 25-30 000 զորք եմ փրկում:

Հետո առանց կրակոց հանձնեց Քարվաճառը, Քաշաթաղը և մյուս շրջանները:

Ասաց, եթե չտանք՝ պատերազմ կսկսվի:

Էդ ընթացքում իր ինֆորմացիոն-քարոզչական ֆոնն ապահովող մեքենան տարածում էր անիրական, բայց ականջահաճո թեզեր, թե՝ «Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա չեն կարող հարձակվել, իսկ Արցախի հարցն այլ է, քանի որ ճանաչված չէ», և այլն և այլն:

Մարդիկ կույր էին, չէին տեսնում, որ մինչ այդ էլ կրակում էին Վարդենիսի, Տավուշի դիրքերին: Մոռացել էին Երասխի կռիվները: Քթների տակ չէին տեսնում Սիրիա ներխուժումը, Իրաքը, Սերբիան:

Անգամ, երբ ադրբեջանական զորքը մտավ Իշխանասար՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, որոշ չոր գանգեր, դեռ չէին հավատում, որ դա տեղի է ունեցել, իսկ իրենց պաշտամունքի առարկան ասում էր, դե հո էդ սարի 30 %-ի համար կռիվ չե՞նք տալու: Իսկ ավելի խորը մտնել ցանկացող որոշ դեմագոգներ, ընդհանրապես կասկածի տակ էին դնում, թե էդտեղ ադրբեջանական զորք կա՝ «isk ur e dzune» բնույթի մեկնաբանություններով:

Ինչպես դա տեղի էր ունեցել Գորիս-Կապան ճանապարհի հետ:

Հետո թուրքը է՛լ ավելի խորացավ դեպի ՀՀ տարածք ու, «պարզվեց», որ «ՀՀ տարածք հասկացությունը շատ հարաբերական է», և մինչև անգամ պարզվեց, որ «ՀՀ-ն կադաստրի թուղթ չունի», բայց թե մինչ այդ ադրբեջանցիք ի՞նչ GPS քարտեզներով էին գալիս կանգնում էդ ՀՀ ու Ադրբեջան սահմանագծին, ու ինչպե՞ս էր ստացվում, որ էդ բոլոր կետերում իրենք բարձր ու շահավետ դիրքերում էին հայտնվում, Հայաստան-Իրան ստրատեգիական ճամփան էլ տեղ-տեղ անցնում էր իրենց տարածքով՝ էդպես էլ ոչ-ոք չհիշեց, որովհետեև Սիկոլ պահող քարոզչական մեքենան լրիվ այլ կուտ էր շաղ տվել հավատացյալ հոտի դիմաց:

Մինչ օրս էլ, դեռ չեմ տեսել որևէ մեկը հարց տա՝ թե, եթե ՀՀ սահմանը գծված չէր, այդ ի՞նչ քարտեզներով (ո՞ր կադաստրի թղթով) էին ադրբեջանցիք առանց կրակոցի, ձեռքերը թափ տալով ու գերի հավաքելով, գալիս-կանգնում ստրատեգիական բարձունքներում:

Հետո գնաց Պրահա, ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների բարձր հովանու ներքո պայմանավորվեց, ստորագրեց, թե հայտարարեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պայմանով, որ Արցախի բնակչությունը (հայեր էլ չեն ասում Սիկոլին պահող քարոզչամեքենայի կնոպկեքը) պետք է ստանան անվտանգության երաշխիքներ։ Այսինքն, էնտեղ, երբ էդ պայմանավորվածությունը ձեռք էր բերում՝ կոնկրետ պաշտոնյաներ, ըստ էության, երաշխավոր են կանգնել, այդ պայմանավորվածություններին, մասնավորապես՝ Արցախի բնակչության անվտանգությանը:

Բայց սրա մասին էլ չեն հիշի Սիկոլի քարոզչական մեքենայի զոհերը, սա քարոզչական թրենդից դուրս է և իրենց ծրագրի մաս չի կազմում:

Այդ հայտարարություններից կարճ ժամանակ անց, Ադրբեջանը, ինչպես Գորիս-Կապան ճանապարհը փակեց ու մարսեց՝ սիկոլական քարոզիչների արդարացումների և հավաստիացումների ներքո, ճիշտ նույն սցենարով անցակետ տեղադրեց Բերձորի ճանապարհին, ասաց` «դե քանի-որ դուք ճանաչել եք սա որպես իմ տարածք, ապա իմ տարածքում պիտի անցակետ դնեմ»։

Բայց էդ ժամանակ ոչ-ոք չհիշեց էն մարդկանց, ովքեր ասում էին «այ հենց Հայաստանը մտնի ԵԱՏՄ, Արցախի տարածքում անցակետ կդնեն, քանի որ դա առանձին պետություն է․․․», իսկ էդ անցակետն էդպես էլ չհայտնվեց․․․ և ոչ-ոք անգամ չհիշեց, չհարցրեց, թե այդ ինչպե՞ս եղավ, որ էդպես եղավ, չէ՞ որ «դա առաձին պետություն էր» (էլ չեմ ասում՝ էն ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրի տարածքային ամբողջականության ու սիկոլենց խաղի մասին):

Այդպիսով, 25-30 հազար «կյանք շրջափակումից փրկող» Սիկոլը, 120 հազարին թողեց շրջափակման մեջ:

Բայց սա էլ մարսեց-անցավ:

Արցախը 9 ամսից ավելի շրջափակման մեջ էր:

Եվ է՛ն երկրները, որոնք երաշխիք էին տվել Արցախի, արցախահայության անվտանգության համար, ըստ էության, պաշտոնապես ոչինչ չկարողացան/չուզեցին անել այդ անցակետը բացելու համար, ո՛չ ռուս խաղաղապահները, և ո՛չ էլ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչները, որոնք երաշխավորն էին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման սցենարով՝ մնացած պայմանավորվածությունների կատարման համար:

(Անգամ ԱՄՆ «խաղաղապահների հետ» վերջերս ՀՀ-ին միտինգ ցրել սովորեցնելու համատեղ զորավարժությունները գործին չօգնեցին):

Հետո եղավ Եվրոպական (թե՞ ՀԱԱԳԱ-յի) Դատարանի որոշումը՝ Ճանապարհն անհապաղ բացելու վերաբերյալ, բայց այդ որոշումն իրականացնելու մեխանիզմներ ու ջանք չբանեցվեցին, իսկ երկրորդ հայցը պարզապես մերժվեց:

Անգամ ինքնաթիռներով՝ օդային ճանապարհով, փորձ չարվեց ՊԱՇՏՈՆԱԿԱՆ հումանիտար օգնություն մտցնել (ոչ պաշտոնական՝ մեր ձևերով հասցրածը հաշիվ չի, դա այլ պատմություն է):

Բայց դրա մասին էլ «մոռացան շատ արագ»․․․ բա հո քարոզչական ռադիոյում հենց այնպես չէի՞ն փող ստանում՝ անքուն աշխատում էին միայն դրա համար:

Հետո շուրջ մեկ ամիս Ադրբեջանը զորք էր կուտակում սահմանին, իսկ մոտալուտ պատերազմի մասին գրում և խոսում էին բոլորը։

Բոլորը տեսնում էին էդ ամենը, բայց ՀՀ-ն պատրաստվում էր Սնուպ Դոգի համերգին և Երևանյան ընտրություններին:

Եվ «խիստ տարօրինակ կերպով», ընտրություններից անմիջապես հետո, ՀՀ անկախության տոնի նախօրեին, Ադրբեջանը խաղարկեց «ահաբեկչություն բոլիվուդյան սցենարով» և սկսեց Արցախահայության կոտորածը՝ աշխարհի լուռ և համակ «անհանգստության և մտահոգության կոչերի» ներքո:

Եվ փաստորեն, դարձյալ Արցախահայության պաշտպանության, անվտանգության ապահովման մասով պատասխանատվություն ստանձնած և ո՛չ մի կողմ պատշաճ կերպով չիրականացրեց իր անելիքը։ Անգամ Եվրամիության դիտորդների հեռադիտակն էր պղտոր ցույց տալիս․․․

Իսկ Արցախահայության գլխավոր պաշտպա՞նը՝ Հայաստանի Հանրապետությու՞նը․․․

Հայաստանի Հանրապետությունը գրավված է լևոնականների կողմից, և իրականացնում է Լևոնի ծրագիրը՝ «Արցախի հարցը էդ Հայաստանի հարցը չի՝ արցախցիների հարցն է, թող ոնց ուզում են լուծեն, Ցեղասպանության հարցն էլ՝ էդ արևմտահայերի հարցն է, հրեն՝ արևմտահայության կառավարություն կա, բան կա՝ թող զբաղվեն, վերջին տարբերակ՝ թող ինտեգրվեն հաշմեհանայերի պես, իսլամ ընդունեն, կամ կոմունիզմ՝ ինչ վատ է որ, աԲրում են էլի թուրքի հետ՝ կողք-կողքի»: Այնպես որ, Հայաստանի Հանրապետությունը, ըստ լևոնիզմի հիմնական «ստրատեգիական թեզի», ընդհանրապես հայության ոչ մի բանի հետ կապ չունի՝ թող ամեն մեկն իր գլխի ճարը տեսնի, իսկ ՀՀ(Շ)-ին՝ հանգիստ թողնեն 29 800 քկմ-ի վրա՝ ջերմուկ ծախեն, որ լավ ապրեք՝ ուտեն-ք**են- թուրքի հետ առևտուր անեն Սիլաչիում․․․

Եվ ուրեմն, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, ՀՀ-ն գրավված է լևոնականների կողմից, և ՀՀ տարբեր ոլորտներում սերնդեսերունդ «տոհմիկ լևոնականներ» են նստած՝ Արցախի դեմ ցեղասպանական գործողությունները սկսելուն զուգընթաց, ՀՀ անպաշտպանության նախարարությունից հայտարաեցին, թե ՀՀ սահմաններին հանգիստ է, հետևաբար համերգի պատրաստությանը ոչինչ չէր կարող խանգարել:

Կրկնում եմ՝ ՀՀ-ի, որը հպարտորեն հայտարարել էր, թե դուրս է բերել ողջ զենք-զինամթերքը և ամբողջ զորքն Արցախից, բայց իր քարոզչական ռադիոյով և գերագույն գլխավոր Էռատոյով հորդորում էր Արցախին՝ դիմանալ և չհանձնվել՝ «տեսնես ինչո՞վ, ինչպե՞ս», երևի բադրջանով․․․

Սիկոլի իշխանությունն ապահովող քարոզչամեքենան՝ ստի, մանիպուլյացիայի, մոլորության և ապատեղեկատվության հատուկ վարչությունը անիմջապես սկսեց լուր տարածել, թե «եթե հանկարծ ՀՀ-ն խառնվի, ապա քաղաքակիրթ ալիևանք կկրակեն ՀՀ-ի վրա, այդ իսկ պատճառով, ոչ մի դեպքում չի կարելի խառնվել մեր եղբարների կոտորածը կանխելու գործին», անգամ՝ «խառը տփոցու մեջ»՝ բաժանողի դեր չի կարելի ստանձնել, քանի որ մի երկու սիլլա էլ քեզ բաժին կհասնի: Եվ դարձյալ մանիպուլացված ու բթացած զանգվածը կերավ այդ առատ կուտը՝ անգամ չմտածելով, որ Սոթքում, Վարդենիսում, Իշխանասարում, Ջերմուկում, Կապանում և այլուր առանց այդ էլ կրակում են: Նույնիսկ չհասկանալով, որ ՀՀ-ն պարտավորություն ունի պաշտպանելու ՀՀ անձնագիր ունեցող ցանկացածին, քանի-որ այդպես գրված է էն անտեր ու բազմաթիվ անգամ բռնաբարված Սահմանադրության մեջ:

Ինչևէ, սիկոլական քարոզչական թույնն ամենօրյա դոզայով ընդունող այդ զանգվածը զգում է իրեն հարաբերականորեն հանգիստ և ապահով, քանի-որ իրենց պաշտամունքի առարկա՝ Սիկոլի գործեղբայր «քաղաքակիրթ» Ալիևը, կարծես թե ասել է, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը (էն նույն ՀՀ-ի, որը մի շրջան (ավելի կոնկրետ՝ Սիկոլի գահԱԳԱհության շրջանում) «կադաստրի թուղթ չուներ», և որն իր տարածքն է համարում Ալիևը)։

Բայց քարոզչական ռադիոյից գերդոզավորման տակ մնացած զանգվածն այդպես էլ չի նկատի, որ նույն օրը ՄԱԿ-ում Էրդողանը հայտարարում է, որ շուտով կբացեն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը: Զանգվածը չի նկատում, որ Ալիևը խոսում է Արևմտյան Զանգեզուրից և ադրբեջանցիներով այն բնակեցնելուց:

Փորձենք պատկերացնել այդ «զարգացումները»՝ աչքի առաջ ունենալով բազմաթիվ ցիկլերով կրկնվող այս արատավոր պրոցեսը և Արցախյան վերջին ցեղասպան գործողությունները:

«Բոլիվուդյան մի նոր սցենարով» թուրք-ադրբեջանա-իսրայելական տանդեմը հարձակվում է Սյունիքի/Վարդենիսի/Երասխի վրա։ Իսրայելը պատահական չեմ շեշտում, քանի որ Ադրբեջանին զենք մատակարարելուց զատ՝ ունի նաև իր հաշվարկներն Իրանի մասով, և հատկապես այդ համատեքստում շահագրգռված է կտրել Իրանը՝ հյուսիսին կապող ճանապարհից։ Հայաստանն հարավից հայտնվում է շրջափակման մեջ։ Դե իսկ հյուսիսից՝ «ազատ, անկախ և ինտեգրված Վրաստանը», ինչպես 44-օրյա պատերազմին, որոշում է «չեզոք դիրք գրավել», քանի որ դիմացը ձմեռ է, իսկ բալը․․․ կներեք, գազը՝ թանկ․․․ (Վրաստանի ադրբեջանաբնակ Մառնեուլ նահանգի մասին էլ կարող եմ չհիշեցնել, միևնույն է՝ քարոզչական ռադիոյի դոզան ամենօրյա ռեժիմով սրբում տանում է հիշողության ցանկացած թարմացում):

Այս ամենի հետևանքով Հայաստանն հայտնվում է ցամաքային շրջափակման մեջ։ Բնականաբար, փակվում է նաւ օդային սահմանը:

Իհարկե ո՛չ ադրբեջանա-թուրքական ինքնաթիռների համար, դրանց համար բաց է՝ ազատ կարող են զենք տանել-բերել՝ մեզ խփելու համար, նախադեպը կա:

Հիմա հարց՝ քանի՞ օր կդիմանա ՀՀ բնակչությունը՝ հաշվի առնելով պարենի պաշարները, ՀՀ մատակարարող հիմնական աղբյուրները, մոտալուտ ձմեռը և այլն:

Ադրբեջանը, փակելով Արցախը սնուցող միակ զարկերակը՝ Բերձորի ճանապարհը (մյուսներն իրենց գործեղբայրը հանձնել էր՝ գրա-բանավոր պայմանավորվածությամբ), առաջարկում էր ինտեգրում կամ, ինչպես սիկոլներն են սիրում ասել՝ այլընտրանքային ճանապարհ Աղդամով: Ընդհանրապես, ցանկացած շանտղություն քարոզչական ռադիոյի սիկոլները փաթեթավորում են «այլընտրանքային» բառով:

Ի՞նչ կունենանք՝ Արցախն ու արցախցիներին ջանասիրաբար ինտեգրելուց և ռուսներին Արցախից տշելուց հետո, հաջորդը Հայաստանի և հայաստանցիների (իրենք սիրում են Հայերին հայաստանցի կոչել, չէ՞) ինտեգրումն է:

Բոլոր ճանապարհները փակ են, տշվելիքները՝ տշված, և մնում է միայն մեկ այլընտրանքային ճանապարհ՝ Թուրքիայի հետ էն անտեր կամրջով, որով արդեն մի անգամ հումանիտար օգնություն տանելու նախադեպ կար:

Եվ այդ ժամանակ, Սիկոլի ու Ալիևի մեծ եղբայր՝ Էրդողանն էլ սիրահոժար առաջարկում է մի մեծ բեռնատար թուրքական ալյուր:

Շրջափակման և հատկապես սովի մեջ գտնվող սիկոլահայությունը, բնականաբար, դեմ չի (ստամոքսն առաջնային է), իսկ ստի և մանիպուլյացիայի հատուկ վարչությունը կամ քարոզչական ռադիոն՝ իր turqakentron մանկուրտներով ապահովել է «ինտեգրման անխուսափելիության» էմոցիոնալ ֆոնը, իհարկե՝ այդ ամենը համեմելով՝ «պետականության պահպանում և անկախություն» «այլընտրանքային» ձևակերպումներով․․․ (Հա, բա ի՞նչ, ձեզ թվում էր, թե պիտի ասեին ինտեգրվում ենք Թուրքիայի՞ն, հո դուք ապու՞շ չեք, թե՞ մտածում եք՝ իրենք են ապուշ):

Տեղի է ունենում առաջին բեռնատարի մուտքը Թուրքիայից, իսկ թե ինչ է լինում դրանից հետո՝ կարող եք «գուշակել»՝ նայելով Արցխում մեր եղբայրների հետ կատարվողին:

Բայց այդ ժամանակ, երբ Աստծո դատաստանի առջև կանգնելու ժամը գա՝ ձեզ հարց կտան՝ «ու՞ր է Արցախ Եղբայրդ, Հայաստա՛ն․․․»։

Հուսամ, որ յուրաքանչյուրդ ունեք այդ հարցի պատասխանը, բայց հիշեցնեմ, որ Աստծո հետ սիկոլական մուտիտներն ու կռուտիտները չեն անցնելու և ո՛չ մի «այլընտրանքային ճանապարհ» չի լինելու:

Սա ամենամոտ ժամանակներում սպասվող վատագույն սցենարներից է՝ եթե ժամանակին չկանխվի հայության և Հայաստանի մաս-մաս՝ «ինտեգրման» այս #turqakentron գործընթացը:

Կներեք, որ էսպես դաժան էր գրածս, և գուցե ՀՀ անկախությանը նվիրված ինչ-որ տողեր էիք ակնկալում ինձնից։ Բայց ստիպված եմ էսպես գրել, որպեսզի մի քանի տարի անց՝ սեպտեբերի 21-ին անկախության տոնը նշելու փոխարեն՝ «ինտեգրման տոն չնշենք»:

Ես ձեզ թունավորող քարոզչական ռադիոյից չեմ, որը թույնը ձեր սիրած կերակրի մեջ կաթիլներով մատուցում է՝ ձեր բանականությունը բթացնելու համար:

Ի՞նչ, ձեզ թվում էր, թե ձեզ թունավորողը պիտի գար-ասեր՝ ժողովուրդ, ձեր բանականությունը թունավորում եմ՝ խմեք, բթացեք, դարձեք զոմբի՞: Իհարկե՝ ո՛չ:

Հո դուք ապու՞շ չեք, որ էդպես մտածեք, թե՞ կարծում եք՝ իրենք են ապուշ:

Ձեզ թույնողը թույնը խառնելու է ձեր սիրած կերակրին (ազգային սնապարծությանը)՝ մեկ-երկու կաթիլ, որպեսզի չզգաք դրա համը, և նույնիսկ գլխի չընկնեք, որ թունավորում են ձեզ:

Հենց այդ է պատճառը, որ turqakentron-ներն իրենց քարոզչությունն համեմում են տարատեսակ ականջահաճո բառերով, արտատպում են մեծ հայերի մասին զանազան պատմություններ, որոնք հաճույքով կարդացվում են և շատ արագ թափանցում արյան հուն:

Դե՜․․․ իսկ դրանց հետ աննկատ մատուցված կաթիլներով թույնն էլ իր գործն է անում՝ արդեն ձեր գիտակցությունից անկախ:

․․․Իսկ դեղը միշտ չէ, որ հաճելի է, և հաճախ՝ դառնահամ է:

Էնպես, որ ստիպված եմ դառնությամբ դաղել ձեր բանականությունը՝ թմբիրից հանելու մեռնող հույսով:

ՈՒշքի՛ եկեք:

Երկիր ենք կորցնում:

Անկախությունն ԱՆՀՐԱԺԵՇՏ, բայց ԲԱՎԱՐԱՐ ՉԷ:

Մեզ Անկախ ՀԱՅԱՍՏԱՆ է պետք՝ ՀԱՅԵՐԻ ԵՐԿԻՐ, այլ ոչ թե զուտ հայաստանցիներով կամ հակահայերով բնակեցված ինչ-որ միավոր՝ աշխարհի քաղաքական քարտեզի վրա առանձնացված թուրքերից ստացած կադաստրի թղթով:

ՈՒշքի՛ եկեք:

21․09․2023 թ.

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 7901

Մեկնաբանություններ