ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Մեծ աշխատանք է պետք իրականացնել տեխնոլոգիական փորձարկման ու հանրայնացման ուղղությամբ

Մեծ աշխատանք է պետք իրականացնել տեխնոլոգիական փորձարկման ու հանրայնացման ուղղությամբ
27.07.2024 | 08:52

Մեր ամենամեծ խնդիրը և ողբերգությունը հաղորդակցական է։

Այսօր խցանված են հաղորդակցական բոլոր խողովակները, և զարմանալ պետք չէ, որ դրանք վերածվել են վթարային կոյուղիների։ Մաքուր հաղորդակցության փոխարեն մեր հասարակությունը ստանում է գարշահոտ կեղտարտադրություն։

Մնալ մաքուր և չկեղտոտված՝ չպղծված այդ գարշահոտության պայմաններում, անտանելի ծանր է։

Ես չեմ բացատրի այդ նողկալի հետևանքի պատճառները, քանի որ հետևողականորեն լուսաբանում եմ դրանք իմ գրառումներում։

Ասեմ՝ հիշեցնեմ, որ այդ նողկալի գործընթացները մեծապես արհեստական են և պարտադրված են դրսից։

Հայաստանն այսօր վերածվել է մի սարսափելի ու կատաղի փորձադաշտի այդ կործանարար գործընթացների համար, որովհետև շատ վաղուց Հայաստանի ֆեոդալական ռեժիմը, իբր թե «խորամանկ շախմատիստների» կարգադրությամբ, բացել են երկրի բոլոր սահմաններն արտասահմանյան գործակալական կազմակերպությունների առջև։

Իմ անձնական փորձից երկու դեպք կասեմ, որոնք բացահայտորեն վկայում են բնականոն հաղորդակցության այս աղետալի գործընթացների մասին։

Առաջին դեպքը դա լոսանջելեսյան Maxar ընկերությանն ուղղված դիմումն էր։ 150-ից ավելի հայ՝ սփյուռքահայ է աշխատում սպուտնիկային լուսանկարների այդ հայտնի կազմակերպությունում, այդ թվում՝ հոծ զանգված ընկերության ղեկավարությունում։ Մեկ տարի շարունակ մեր օրինական խնդրանքները՝ ստանալու մեր տարածաշրջանի, ավելի կոնկրետ՝ Արցախի լուսանկարներ շատ անհրաժեշտ օպերատիվ աշխատանքների համար, մնացին մերժված։

Մենք չկարողացանք ստանալ լուսանկարներ, որոնցով ապացուցեինք այս պայթած հասարակությանը, որ Արցախում ընթանում է անզիջում պայքար օտարերկրյա զավթման դեմ։

Բա դե, Լոսարմենիոս, «Փոքր Հայաստան» և այլն։ Դրանք բոլորը ծաղրանք են, որոնք վկայում են սփյուռքահայերի ողորմելի վիճակի մասին։

Երկրորդ դեպքը դա եվրոպական ու ֆրանսիական կազմակերպություններին և անհատներին ուղղված դիմումն էր, որ օգնեին մեզ նախամշակելու տայինք մեր՝ հայկական մեծ տվյալները արհեստական բանականություն մշակելու համար, որն այս կատաղի ժամանակներում կատարում է նույնպիսի դեր, ինչպիսին վառոդն էր միջնադարում կամ միջուկային զենքը՝ 20-րդ դարում։

Այսօր շատ ուշ է զարմանալ և զգացականորեն արձագանքել ստեղծված իրականությանը։

Գործ անել է պետք։

Մենք հստակ գիտենք, թե ինչպես կարող են լուծել այս ողբերգական հիմնահարցը։ Կա հստակ ճանապարհային քարտեզ, և այդ ուղղությամբ տարիներ շարունակ ջանքեր են կիրառվում, բայց, անկեղծ ասած, մեկուսացված խմբերի ջանքերը բավարար չեն։

Անհրաժեշտ է ՏՏ և պիառ՝ հանրայնացման մասնագետների աջակցություն։

Իսկ սխեման շատ պարզ է։

Մշակել տեխնոլոգիական գործիքներ, որոնք թույլ կտան մեքենայացնել հաղորդակցությունն այլալեզու հատվածների միջև։ Եվ դա անել հստակ պրոտոկոլի միջոցով, որը հիմնված լինի մեր գլխավոր արժեքների ու զուտ ավանդական փիլիոսափայության ու տրամաբանության վրա։

Այս պահին բոլոր նախատիպերը կան, բայց մեծ աշխատանք է պետք իրականացնել տեխնոլոգիական փորձարկման ու հանրայնացման ուղղությամբ։

Հ․Գ․ Խնդիրը միայն Հայաստանում չէ։ Ես 10 տարի ապրել եմ Մարոկկոյում, ուր խոսում էին ամենաքիչը 4 լեզուներով․ «պռավդինուտիները»՝ ֆրանսերենով, արաբ ազգայնականները՝ դասական արաբերենով, հանրային զանգվածները՝ Դարիջայով՝ պայմանական ասած, արաբերենի բարբառով, և բերբերները՝ իրենց մայրենի լեզվով։ Դա մի կատասրոֆիկ պատկեր էր հաղորդակցության բնագավառում։ Խոսքը նրա մասին չէ, որ Մարոկկոյի բնակիչները չեն տիրապետում այս լեզուներին, բայց նորմալ ու արդյունավետ հաղորդակցություն չկար, որովհետև, երբ տեսնում էին դիմացինը տիրապետում է այն լեզվին, որով հաղորդակցությունը սկսվել է, անցնում էին մեկ ալ լեզվի՝ թաքցնելու իրենց մտքերը և մտադրությունները։

Իսկ շահում էին, անշուշտ, դրսի ուժերը, որոնք էլ ավելի էին ձգում նեոգաղութային լուծը։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 5440

Մեկնաբանություններ