Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Թուրքը մինչև հիմա չի ներում իրեն, որ պարտվեց Հային

Թուրքը մինչև հիմա չի ներում իրեն, որ պարտվեց Հային
28.05.2024 | 12:20

Մայիս 28՝ Հայոց նորագույն պատմության մեջ ամենալուսավոր, ամենափառահեղ էջերից մեկն է։

Սարդարապատում հայկական զորքերը կարողացան հաղթել թուրքական բանակին, այդ կերպ փրկելով Հայաստանը ոչնչացումից։ Հենց այդ հաղթանակից հետո ծնունդ առավ Հայաստանի առաջին հանրապետությունը։ Թուրքը մինչև հիմա չի ներում իրեն, որ պարտվեց Հային, որ ջախջախվեց միասնական Հայի ձեռքով։ Այո, միասնական, քանի որ հնչեցին միասնական զանգերն ու մարտի կանչեցին բոլորին։ Այդ ժամանակ թուրքին չահջողվեց պառակտում մտցնել մեր մեջ, և եղավ բեկում Հայի համար:

Շնորհավոր Մայիս 28, Հայրենիքում և օտար ափերում ապրող Հայ:

Մայիսի 28-ը «Հայոց Հզոր Բանակ» ծրագրի միջոցով նվիրենք Հայոց բանակին, որ այս օրվա փառքին կրկին արժանանանք:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1610

Մեկնաբանություններ