Քֆուր-քաֆար գրելով, մեր մայրերի ու քույրերի մոտ ինքներս մեզ վարկաբեկելով, չգիտեմ ինչ նկարներ սարքել-տեղադրելով, նիկոլ, Սերժ, Ռոբերտ ու եսիմ ում հայհոյելով, մեր սև բախտը անիծելով՝ հայրենիք չենք փրկի: ՈՒ մեր կատու հալով ինչքան էլ հայելուն նայելով մեզ առյուծ պատկերացնենք, չնեղանաք՝ հիմա կատվի դերում ենք:
Տարբեր ժողովուրդներ, կախված իրենց քաղաքակրթական մակարդակից, ունեն իրարից խիստ տարբերվող վերաբերմունք մի կողմից իրենց լավագույն զավակների նկատմամբ, մյուս կողմից էլ իրենց ծնած մասշտաբային շառլատանների ու սրիկաների նկատմամբ։
Լսել էի, որ նա մեծ ազդեցություն ունի մեծամեծերի վրա, ուստի երբ հանդիպեցի հրապարակի տոնածառը հավաքող բանվորներին հրահանգներ տալիս՝ մի քանի հարց ուղղեցի.
- Ինչու՞ են մեր ղեկավարները խուսափում կարևոր տեղեր գնալուց:
Որպեսզի գոնե մի քանի տասնամյակ պատերազմ չլինի, և մենք էլ որպես պետություն գոյություն ունենանք, ես գիտեմ միայն մեկ տարբերակ` վերականգնել ռազմաքաղաքական բալանսը (անգամ՝ կյանքի գնով, թեկուզ բոլոր ծախսերը միայն այդ ուղղություն ուղղելով)։
Այն, որ զենք չե՞ս առնում, թե՞ այն, որը ծախսում ես Եռաբլուրում նոր գերեզմանների վրա: Դա ա՞յն է, որ ծախսում ես հումանիտար բեռը Հակարի կամուրջ հասցնելու և մի ամիս էնտեղ պահելու վրա ու էդպես էլ տեղ չե՞ս հասցնում: Գուցե ա՞յն է, որ ծախսում ես ոստիկանական ու այլ ուժային կառույցներին պրեմիաներ ու արտաժամյա վճարելու համա՞ր:
Սկզբից արագ 100 000 ու 50 000 բոլորին բաժանեցին, մտածեցին՝ զայրացած մարդկանց մի ձև հանգստացնել, հետո տեսան, որ օսոբեննո զայրացած չեն, մյուս 50 000-ականները սկսեցին պայմաններով տալ։
Իմ հարևան Վաղոն, որ մարտնչում է ամենաառաջին գծում, իր այսօրվա զանգով ինձ դարձրեց ամենաերջանիկ մարդը.
- Հարևան, աչքդ լույս, հենց նոր վերջացրեցինք: Էլ չնայեցինք՝ դեմներս թուրք ա, թե վարձկան, սաղին բնաջնջել ենք:
Պատկերացնու՞մ եք, թե հիմա ինչ վիճակում կլիներ Ադրբեջանը, եթե Հեյդարի որդի Իլհամը սրանից մի 10 տարի առաջ սկսեր «սիրել ադրբեջանցիներին, հպարտանալ նրանցով և խոնարհվել նրանց առջև» այնպես, ինչպես 2018-ից սկսած ՆՓ-ն է անում...
Ղրղզստանում տեղի է ունենում Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) ղեկավարների գագաթնաժողովը, որին մասնակցում են նաև դիտորդ երկրների ղեկավարները՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և թուրքական զորքերի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի «նախագահ» Էրսին Թաթարը։