Բավ է միայն դժգոհենք ու արձանագրողի դերում հանդես գանք:
Ռեփեր Սնուփ Դոգի համերգը չպետք է կայանա:
Խնդիրը Դոգն ու նրա արվեստը չեն, մենք խնդիր ունենք պետական միջոցների հաշվին այդ միջոցառման կայացման դեմ:
Կառավարության այդ որոշումը՝ 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցի ու Արցախի ժողովրդի ցեղասպանության համատեքստում, հակաքաղաքական ու հակասոցիալական է, հակաբարոյական ու հակահումանիստական է:
Էլ չեմ խոսում կոռուպցիոն ռիսկերի ու կառավարության որոշման կասկածելի մոտիվների մասին:
Նույնիսկ կուսակցական ընկերներիս հետ դեռ չեմ խորհրդակցել, բայց, որպես քաղաքացի, անհրաժեշտ եմ համարում «Stop Նիկոլ» քաղաքացիական շարժման ձևավորումը (իհարկե՝ «Stop Նիկոլ»-ի օրակարգը շատ ավելի տարողունակ և ընդգրկուն պետք է լինի), որը պետք է կասեցնի իշխանության ղեկին գտնվող մարդու արկածախնդիր և խելագար որոշումները:
Սպասում եմ ընկերներիս արձագանքին:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ