Այսօր ուղիղ 1 ժամ տևած կառավարության նիստի հետ կապված բոլոր կանխատեսումներս, ցավոք սրտի, 100 տոկոսով իրականացան ու հաստատվեցին։ Եթե մի բառով փորձեմ բնորոշել կառավարություն նիստ կոչվածը, ապա «ուտիլիզացիայի տեսության» մասին դասախոսություն էր, ոչ թե պետության առաջ ծառացած խնդիրները լուծելու մասին քննարկում։
Մեկժամյա նիստում Արցախի մասին խոսեց ընդամենը 3 րոպե, պատմեց, թե ինչ են ուղարկել հումանիտար բեռի մեջ, հետո էլ ամրագրեց, որ «հումանիտար բեռի մուտքը ԼՂ կնպաստի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին, դրական քայլ կլինի վստահության մթնոլորտին հասնելու համար»։
Սրա ուշքն ու միտքը միայն «խաղաղության» մասին թեզն է, ամեն ինչի մեջ դրա տարրերն է փնտրում ու տիրաժավորում։ Եվ ուշադի՛ր եղեք, թե ինչ է ակնարկում. «հումանիտար բեռի մուտքի թույլ չտալը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանության հետ կապված մտավախոթւյունները»։ Ստացվում է՝ մինչև հիմա դեռ կասկած կար, որ Արցախում տեղի ուենցողը ցեղասպանությունը է, ու հենց բեռը չթողնեն՝ նոր միայն «մտավախությունները» կհաստատվեն։
Ի դեպ, ասեմ, որ վերջին 8 ամիսների արցախյան կատաստրոֆայի ֆոնին բավական «տպավորիչ» ու կոլորիտային էր խոսել հին «06»-երի, էր, «ԶԻԼ 134»-երի, «ԿՌԱԶ»-ի կապոտների, «66»-երի ու «չայի սերվիզների» մասին։
Ասենք՝ ո՞նց, է՛լի, երկիրը կործանման եզրին գտնվելու պարագայում ոչ բարով ղեկավար կոչվողը մանրամասն կպատմի, թե ինչքան վատ է, երբ թափոն դարձած մեքենաների կմախքներով գյուղացիները ցանկապատ են սարքում։ Ասեմ ավելին, բանից պարզվում է՝ երեխաների ենթագիտակցության ու ապրելակերպի վրա ազդում է «ԿՌԱԶ»-ի կապոտից սարքած զաբոռը»։ «Սրա մեջ մտածողության համակարգ ա ձևավորվում, սրա մասին պտի խոսենք»,-նիստում ասում էր Նիկոլը։ Ավելին, մի հատ էլ ավելացնում, թե «մեր տանը 70 թվից չօգտագործվող առարկաներ կան, որոնք ուղղակի կան, բայց չենք օգտագործում: Իմացեք՝ սա մեր մասին ա, մենք մեզ չենք ճանաչում», ու ընդգծում՝ «էս ամեն ինչը լուրջ վերլուծությունների կարիք կան»։ Ամեն օր հերթական անգամ համոզվում եմ, որ սա լկտիության պապան է և ուղղակի կայֆ է բռնում բոլորիս վրա։
Այստեղ մի կարևոր արձանագրում եմ անում․ ինքը նիստին շատ հանգիստ էր, սովորականից ավելի ակտիվ ու պոզիտիվ, անընդհատ հորթային ժպիտով էր մկենաբանում իր կողմից դուրս տված հիմարությունները, որոշ դեպքերում անգամ անկուշտ ու սատանայական ծիծաղով համեմում իր ջոկերային վիժվածքությունները։
Հետո գնաց մյուս լոլոների շարքը՝ քիմիայի ու աշխարհագրության լաբորատորիաների գույքի մասին առանձին «խորքային» քննարկում, դպրոցական ստանդարտների մասին դիֆերամբներ։
Վերջում անցավ Գնելի մուրացկանությանը, ով էլի սուբվենցիայով փող էր խնդրում․ թվարկեց ավանդական քուչեքի ասֆալտների մետրաժները։ Տեսարաններն ապահովեց ու փառավորված անցավ առաջ։ Ողորմած տատս ասում էր՝ «ջաղացը կորցրել են, չախչախի հետևից են ընկել»։
Օրակարգում 47 հարց կար, զեկուցվեց «ավանդական» 3-ը։
Արմեն Հովասափյան