Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Արմեն Սարգսյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին

Արմեն Սարգսյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին
09.12.2020 | 14:50

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Սուրբ Աթոռի հարաբերություններին, պատմական կապերի, մշակութային ու հոգևոր ժառանգության ընդհանրության վրա հիմնված համագործակցության խորացմանը: Սուրբ Աթոռի պատվիրակը նշել է, որ Հայաստանում է որպես Նորին Սրբություն Հռոմի Պապի ներկայացուցիչ և երկրի բարեկամ:

Նա նախագահին իր ցավակցություններն է հայտնել պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների կապակցությամբ՝ նշելով, որ Ֆրանցիսկոս Պապը, որ առանձնահատուկ հարաբերություններ ունի Հայաստանի և հայերի հետ, պատերազմի առաջին իսկ օրերից կարևորել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը նաև մտքեր են փոխանակվել պատերազմից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի, հայ հոգևոր, պատմական և մշակութային ժառանգության պահպանության, մարդասիրական մի շարք խնդիրների շուրջ: Պատվիրակը Սուրբ Աթոռի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ ժառանգության պահպանմանը:


Նախագահ Սարգսյանը և արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրն անդրադարձել են նաև ռազմագերիների և պատանդների վերադարձի հարցին: Հանրապետության նախագահը ողջունել է այդ ուղղությամբ գործադրվող ցանկացած ջանք և նշել, որ նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ խնդրի լուծմանը որպես միջնորդ աջակցելու համար, միջազգային գործընկերների առջև բազմիցս բարձրացրել է հումանիտար իրավունքի անվերապահ պահպանման, գերությունում գտնվող հայ զինվորների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի խնդիրը: Նա ընդգծել է, որ շարունակելու է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել և օգտագործել իր բոլոր հնարավորություները:

Դիտվել է՝ 3515

Մեկնաբանություններ