38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արամ Սարգսյան. Մենք անհաղթ ենք, երբ միասնական ենք

Արամ Սարգսյան. Մենք անհաղթ ենք, երբ միասնական ենք
04.10.2020 | 21:09

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը երեկ Ֆեյսբուքում գրել է.

«Հաղթանակը ծանր է տրվում, Եռաբլուրը, ցավոք, մեծացնում է իր տարածքները, բայց 50,100, 1000 տարի հետո էլ հիշվելու է հաղթանակը ու նրանք, որ կյանքը տվեցին հաղթանակի համար: Եվ ճիշտ է ասում վարչապետը. «Այսօր ավելի, քան երբևէ, մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայրենիքը, մեր իրավունքը պաշտպանելու անխորտակելի վճռականությամբ»:


Փաստացի, հիմա մենք «ոչ» ենք ասում Թուրքիային, Ադրբեջանին, ու բոլոր նրանց, որ ուզում են իրենց շահերն առաջ տանել Հայաստանի հաշվին՝ ինչպես 100 տարի առաջ էր: Որովհետև մենք անհաղթ ենք, երբ միասնական ենք:

#հաղթելուենք

Դիտվել է՝ 4216

Մեկնաբանություններ