Մարդը դառնում է հիշողություն մահվանից հետո, բայց նրա հիշատակի մասին խոսում են որպես մարդու, ով ապրել է իր բաժին կյանքը սրտի և մտքի անվրեպ թելադրանքով։
Այդքան մարդու ընկեր, այդքան հայ, որպիսին Անդրանիկ Մարգարյանն էր մեկտեղել իր կարճ ու երկար կյանքի մեջ, անվարան կարելի է շեշտել՝ հազվագյուտ են մեր օրերում։
Այդպիսին էր և այդպես էլ մնաց ժողովրդի հիշողության մեջ` անկեղծ, նվիրված, հայրենապաշտ ՄԱՐԴ:
Հիշատակդ միշտ վառ, հարգարժա՛ն Վարչապետ:
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ