66 տարին հրաշալի առիթ է` արձանագրելու ապրած կյանքի արդյունքներն ու ծրագրելու նոր անելիքները: Ձեր ջանքերի ու աշխատասիրության շնորհիվ «ՖԼԵՇ» ընկերությունը Հայաստանի բիզնեսի ամենամեծ ընկերություններից է, որ ապահովում է տնտեսության բազմաթիվ ոլորտների աշխատանքը։ Ձեր մարդկային որակներն ու նվիրվածությունը Հայաստանին ու Արցախին բազում ապացույցներ են ունեցել այս տարիներին, որ անցել են աշխատանքի ու բարերարության միջև տարբերություն չդնելով:
«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամից մինչև հարյուրավոր մարդիկ, որոնց անուններն ու հասցեները Դուք տեղնուտեղը մոռացել եք` հավատարիմ Աստվածաշնչին:
Հավատարմությունն ու լավատեսությունը, անկոտրում կամքն ու գործարարության ջիղը Ձեր անբաժան որակներն են, որ դարձել են հաջողության երաշխիք:
Մաղթում ենք առողջություն, նորանոր հաջողություններ ու երջանկություն:
«Իրատես»