ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ընկերության գլխամասային գրասենյակում այս անգամ հյուրընկալվել են Ջավախքի Նորշեն գյուղի ավագ դասարանի աշակերտները:
Տարբեր ոլորտների յուրահատկություններին ծանոթացող պատանիները հեռահաղորդակցությանն առնչվող հատվածում բացահայտել են կարևոր գիտելիքներ: Մասնավորապես՝ ծանոթացել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-գործունեության պատմությանը, մեկնարկային քայլերին, պատասխանատու կառավարման մոդելի առանձնահատկություններին, ընկերության արժեհամակարգի առավելություններին, սպառողին առաջարկվող նորարարություններին և այլն:
«Գոյություն ունեն կառավարման տարբեր մոդելներ: Յուրաքանչյուր ընկերություն ազատ է ընտրություն կատարելու հարցում, սակայն հաջողված կարելի է համարել այն մոդելը, որի հիմքում պատասխանատվությունն է, շուկայում ճկուն և առողջ մրցակցություն ապահովելու կարողությունը, սպառողի օրեցօր աճող պահանջները վերլուծելն ու առաջարկություններ ներկայացնելը: Պահանջներն այսքանով չեն սահմանափակվում: Այս ամենի հիմքում հարգանքի վրա ձևավորված արժեհամակարգն է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ճանաչողական այցի նախաձեռնողները համոզված են, որ ստացած գիտելիքներն աշակերտների համար կարևոր հիմք կհանդիսանան հետագայում աշխատանքային ուղիների վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու ժամանակ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպման ընթացքում պատանիները ծանոթանացել են նաև նորարարությունների խթանման՝ ընկերության մարքեթինգային քայլերին և շարունակաբար ներդրվող տեխնոլոգիաներին: Այցն ավարտվել է ինտերակտիվ քննարկման մթնոլորտում: