38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Որոշակի անձանց դեմ նպատակասլաց աշխատանք է կատարվում. Դավիթ Հարությունյան

Որոշակի անձանց դեմ նպատակասլաց աշխատանք է կատարվում. Դավիթ Հարությունյան
04.07.2018 | 18:44

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Դավիթ Հարությունյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչ գնահատական կտա վերջինս այս օրերին իրավապահների իրականացրած գործողություններին, ասաց, որ գնահատականներ կտա, երբ պրոցեսներն ավելի զարգանան:


Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամների՞ն են արդեն հասել իրավապահները. դիտարկեց լրագրողներից մեկը: Սրան ի պատասխան նախկին պաշտոնյան ասաց. «Նայած՝ հասնելն ինչ է նշանակում։ Չեմ կարող պատասխանել այդ հարցին մի պատճառով՝ նախ պետք է հասկանալ՝ ինչ հիմքեր կան։ Ես, այնուամենայնիվ, որոշակի տենդենց այստեղ տեսնում եմ, այսինքն՝ որոշակի անձանց դեմ նպատակասլաց, որոշակի աշխատանք տեսնում եմ»,- նշեց նա ու հավելեց, որ Ալեքսանդր Սարգսյանի մեքենան խուզարկելը և այնտեղ օրինական զենք գտնելը հենց այդ «նպատակասլացության» մասին է վկայում:

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցրեց նաև, որ երբ Հանրապետական կուսակցությունն էր իշխանության ղեկին, բացահայտումներ եղել են, որոնք վերաբերել են ՀՀԿ անդամներին։

«Չեմ կարող ասել, որ նման աղմկահարույց բացահայտումներ եղել են, ինչպես այս օրերին, բայց, այնուամենայնիվ, բացահայտումներ եղել են, որոնք վերաբերել են Հանրապետական կուսակցության անդամներին ևս։ ՈՒղղակի թերևս դրա մասին բարձրաձայն չի հնչել, բայց մարդիկ կրել են պատիժներ և այլն»,- նկատեց բանախոսը:


Վերջինս նաև ընդգծեց, որ այս օրերի որոշ միջադեպեր հարցեր են առաջացնում։ «Օրինակ՝ ինձ համար պարզ չէ ԱԱԾ-ի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին տարածած հաղորդագրության այն հատվածը, որտեղ ասվում է, որ իր անձնական գումարները մուտքագրել էր հաշվապահություն՝ վատնումը քողարկելու համար։ Եթե իրականում ամբողջ գումարը վճարել էր իր անձնական գրպանից, ես այստեղ վատնում չէի տեսնի։ Բայց կրկնում եմ՝ որևէ տեղեկություն չունեմ և որևէ ձևով հակված չեմ որևէ մեկին արդարացնելու՝ թե՛ հիմա, թե՛ նախկինում», - իր տեսակետը հայտնեց Դ. Հարությունյանը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4192

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ