08.06.2019|
12:40
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստում, որին
մասնակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը, Սլովակիայի վարչապետ Պետեր Պելեգրինին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը. «Ես կսկսեմ իմ ելույթը երախտագիտության ավանդական խոսքով՝ այս հանդիպման կազմակերպման, մեր երկրի զարգացման ճանապարհների ու այդ ուղղությամբ մեր կառավարության կատարած քայլերի մասին մտքերով կիսվելու հնարավորության համար։