17.04.2023|
23:47
Բանվորի արձանը, որը վերականգնելու խոսակցություններ կան, արվեստի տեսանկյունից թույլ և ոչինչ չարտահայտող ստեղծագործություն է, մեծ չափերի մեջ բոլորովին մոնումենտալ չէ, իմ կարծիքով։ Այսինքն, այդ մեծ ծավալն անիմաստ է։ Հիշում եմ՝ շատ տարիներ առաջ, երբ արվեստաբանությամբ էի զբաղվում և աշխատում էի արվեստի մեկնաբան այն ժամանակ միակ հեռուստատեսությունում, Արա Հարությունյանը, ում հոբելյանն էր նշվում, Նկարչի տանը բացված իր անհատական ցուցահանդեսում ինձ տեսավ և հարցրեց, թե ե՞րբ եմ իր մասին հաղորդում պատրաստելու, ասացի՝ հարյուրամյակին։ Պատասխանս, իհարկե, դուր չեկավ իրեն։ Բայց շատ երիտասարդ էի և անկեղծ։ Արվեստի ասպարեզում հովանավորչությունն անխուսափելի երևույթ է, որովհետև երբեմն մեծ ֆինանսական ծախսերի հետ է կապված։ Այդ պատճառով շատ բան կախված է «հովանավորների»՝ իշխանությունների, որակից։