«Մերժում ենք Տարոնին» նախաձեռնության անդամները «Տարոն, իջիր», «Տարոն, հեռացիր» կոչերով բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ։ Նրանք պահանջում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 9-ին ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:
Այն, ինչ կատարվեց երեկ Երևանում, արդեն կասկածներ չէր հարուցում: ԱԺ հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը ընտրվեց և անհապաղ նշանակվեց վարչապետ` ինչպես Սահմանադրությունն է պահանջում: Չխախտելով ավանդույթը` առաջինը շնորհավորեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ԱԺ հատուկ նիստին այսօր կայացել է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության 2-րդ փուլով քննարկումը։ Գրանցվել էր 100 պատգամավոր, որոնցից 59-ը կողմ քվեարկեցին Փաշինյանի թեկնածությանը, դեմ էր 42 պատգամավոր։
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի հետ։ Ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում նա ասել է, որ Թանկյանը վաղը Երևան կժամանի ժամը 20։05-ին։
Հայաստանում քաղաքական ճգնաժամի սկսվելուց երեք շաբաթ անց ՀՀԿ-ն, ըստ երևույթին, ընդդիմադրին կառավարության ղեկավար կնշանակի` գրում է ֆրանսիական Le Monde-ը։
Այսօր ժամը 14:30-ի սահմաններում Երևանի HSBC բանկի՝ Կոմիտաս, Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակման հետևանքով երկու մարդ է սպանվել։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ է լինելու, եթե չընտրվի վարչապետ, ինչ մեթոդներով է շարունակելու պայքարը, կոշտ պայքար է լինելու, ինչը չի բխում ժողովրդի շահերից: