27.10.2018|
11:36
1999-ի հոկտեմբերի 27-ից հետո ամեն հոկտեմբերի 27 ինքնաբերաբար վերադարձնում է Բաղրամյան 19, ու մեխում ժամը 17.15-ին: 19 տարի հազար անգամ այդ օրը ժամ առ ժամ դասդասելուց , հետո կատաղի արագությամբ ծավալված իրադարձությունները մոռանալու ցանկությունը սպանելու ապարդյուն ջանքերից հետո ես այսօր` 2018-ի հոկտեմբերի 27-ին, գոնե ինքս ինձ ուզում եմ պատասխանել հարցերին, որ 19 տարի պատասխան չունեն: