Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ադրբեջանական էվրիկա

Ադրբեջանական էվրիկա
12.02.2024 | 20:59

Միջինասիական յայլեքից Հայկական լեռնաշխարհ հորդած անդեմ ու պատմազուրկ քոչվոր ցեղը որքան պետք է ողորմելի, տգետ ու մեզանից «աբիժնիկ» լինի, որ պատմագրությունը պետական մակարդակով ֆալսիֆիկացնի ու որպես դիրքորոշում հայտնի, թե հայերն առաջին անգամ ներկայիս Հայաստանի և հարակից տարածքներում հայտնվել են 1828 թվականից:

Դե իսկ իրենք էլ դարերով ապրել ու արարել են ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ:

ՈՒրեմն նայում եմ ու զվարճանում, թե ինչքան ամորալ, թշվառ ու խղճուկ են մեզ հարևանածները, որոնց ձեռքին «միակ փաստը» պետք է լինի ռուս նկարիչ Վ. Մաշկովի՝ «Գնդապետ Լազարևի անձնական հրամանով Պարսկաստանից 40 000 հայերի տեղափոխումը ադրբեջանական հողեր (Նախիջեւան, Ղարաբաղ, Իրևան) 1828 թ.» վերտառությամբ նկարը, որն էլ պետք է դարձնեն դրոշակ ու այն հրամցնեն ինչպես սեփական ժողովրդին, այնպես էլ ողջ աշխարհին:

Անֆասոն քոչվոր ցեղն ախր ուրիշ «փաստ» այլևս չունի, թե չէ՝ «վայ մեզ»…

Կրկնակի զավեշտն էլ այն է, որ վերջինիս նկարի վրայի տեքստը, մասնավորապես՝ «ադրբեջանական հողեր (Նախիջևան, Ղարաբաղ, Իրևան)» ըստ քմահաճույքի իրենք են ավելացրել , այն դեպքում, երբ օրիգինալ նկարում նման արտահայտությունը բացակայում է:

Հիմա ինչպես այս պատմազուրկ տգետներին հասկացնես, որ այո՛, Թուրքմենչայի հաշտության պայմանագրից հետո Գրիբոյեդովի միջնորդությամբ ու օժանդակությամբ տեղի է ունեցել հայերի ՆԵՐԳԱՂԹԸ Պարսկաստանից:

Ներգաղթը, վերաբնակեցումը, տեղափոխումը, ոչ թե առաջին անգամ այնտեղ հայտնվելը…

Որ այդ 40 հազար ներգաղթյալներից զատ, իրենց պատմական հայրենիքում այդ պահին և դարեր ի վեր ապրում էին հարյուր հազարավոր հայեր:

Էլ ինչպես բացատրեմ այս անոմալ ինֆանտիլներին, որ ընդհակառակը՝ քոչվորներին բնորոշ ձևով, նրանք են դեգերելով հասել այս տարածաշրջան, հարևան Իրանից վերցրել նրա հյուսիսային նահանգ՝ «Ատրպատական» անվանումը, փոքր-ինչ ձևափոխել ու արհեստականորեն, ստեղծված, շինծու պետության անուն են դարձրել:

Որ մինչ 1960-ականները այս անհայտ միավորմանը «կովկասյան-թաթարներ» էին անվանում, որովհետև անվանում չունեին:

Որ Հեյդարը տվայտվում էր միայն այդ փաստով ու աղերսում, որ գոնե իրենց «թուրքեր» անվանեն:

Եվ որ՝ «Ղուրբան Լենին պապիկին» ասելով պետք է ման գան, որ նրանց անուն, տարածքներ ու պետականություն օդից շնորհեց:

Ո՞րն ասեմ, ո՞րը՝ թողնեմ:

Ինչևէ, մարտնչող տգիտության, զոռբայության ու նագլիության մարաֆոնը շարունակվում է:

Չնայած մեկը ես դրանից «կայֆ եմ բռնում»:

Այնպես որ՝ թյուրք-սելջուկ-օղուզ, կարա-ակ կոյունլու ցեղախմբերից մնացորդներ, շարունակեք բարբաջել նման անհեթեթություններ ու խայտառակվեք ողջ աշխարհով:

Մանավանդ, որ սեփական պատմություն ու պատմագրություն չունեք:

ՈՒնեք ուրիշինը գողանալու, սեփականաշնորհելու, խեղելու, զրպարտելու ձիրք, ուրիշ՝ ոչինչ:

Չնայած, դա էլ է յուրահատուկ տաղանդ:

Այդ տաղանդի շնորհիվ է, որ 44-օրյա պատերազմից հետո, նրանց մոտ ստացվում է աշխարհին լսելի դարձնել այնպիսի արհեստական եզրույթներ ինչպիսիք են՝ «Արևմտյան ու Հարավային Ադրբեջանը»:

Իհարկե՝ «Հյուսիսային ու Արևելան Ադրբեջան» էլ են մոգոնել, որոնք «կծնվեն» Արևմտյանի ու Հարավայինի ստեղծումից / միացումից հետո:

ՈՒղղակի հիմա իրենց մոտ ռուսի ասած՝ «кишка тонка»-ն է, որ Հյուսիսայինի տակ ՌԴ-ին «предъявка» անեն Դերբենտն ու Մախաչկալան, Վրաստանին էլ՝ Թիֆլիսը, Մարնեուլն ու ողջ Կախեթին:

(Բուհերի համար նախատեսված Ադրբեջանի պատմության գրքի մեջ նշվում է, թե իբր «1801 թվականին տեղի է ունեցել ռուս-ադրբեջանական պատերազմ, որի արդյունքում ռուս ցար Ալեքսանդր 1-ինի «Մանիֆեստով» Ռուսական կայսրությունը գրավել է իրենց պատմական հայրենիքի հյուսիսային հողերը», դե իսկ Թբիլիսին, իր հարակից տարածքներով, որպես բարի կամքի դրսևորում նվիրատրվել է վրացիներին):

Ինչ վերաբերվում է «Արևելյան Ադրբեջան» ասվածին, ապա հիմա պետպատվերով ադրբեջանցի գիտնականները պրպտում են, որ մի հարմար տարածք գտնեն, արհեստականորեն հիմքեր ստեղծեն, այդկերպ անվանեն, հետո էլ պահանջատեր լինեն:

ՈՒղղակի, թարսի պես, անմիջապես արևելքում Կասպից ծովն է, դե իսկ նրանից անդին՝ Թուրքմենստանը:

Չի բացառվում, որ մի գեղեցիկ օր թուրքմեններն իմանան, որ իրենց պետությունը դա «Արևելյան Ադրբեջանն» է, ուզբեկներն էլ զարմանան, որ Սամարղանդը հենց այդ «Արևելյան Ադրբեջանի» մայրաքաղաքն է:

Այնպես որ, աշխարհի պետություններ, գրադարաններ, թանգարաններ՝ ճղեք-թափեք հազարամյա արխիվային փաստաթղթերն ու քարտեզները:

Պարզվում է՝ դրանք բոլորը սուտ են ու կեղծիք:

Ճիշտը՝ «Ադրբեջան» կոչվող արհեստական պետության ղեկավարության նկարած քարտեզներն ու սրա-նրա նկարնեն են:

Ինչևէ, մառազմը սահմաններ չունի:

Ադրբեջանցիների մասին ամենաճիշտ գնահատականն ու բնութագիրը վերջերս տվել է ազգությամբ թալիշ մի լրագրող, ասելով՝ «Լինել ադրբեջանցի՝ նշանակում է ապրել պարսկական հողում, կարդալ ռուսական գրականություն, ունենալ հայկական ճարտարապետություն, դավանել արաբական կրոն, նշել թալիշական տոները, գնել արևմտյան տեխնիկա, լսել կովկասյան երաժշտություն, խմել վրացական գինի, բայց և, ի վերջո պնդել, որ ամեն ինչ քեզ է պատկանում, և որ դու ատում ես բոլոր այս ժողովուրդներին, ովքեր քեզ տվել են այս ամբողջ գեղեցկությունը»:

Սա եք դուք, սա է ձեր դեմքը:

Սպասենք նոր, զավեշտալի աբսուրդների:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 5857

Մեկնաբանություններ