Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Աղոթարան

Աղոթարան
15.07.2024 | 00:01

Տեր Աստված իմ, Հզոր և Գթած, ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում Քեզ, ամեն բանի համար, որ տվեցիր ինձ ծննդյանս օրից մինչև այսօր: Շնորհի’ր, որ միշտ խոնարհ լինեմ, բարի ու մաքուր՝ խորհուրդներով, խոսքով և գործով: Թող արդար և բարեմիտ լինեմ ընկերներիս հանդեպ, հնազանդ ծնողներիս, քաղցր ու սիրալիր բոլոր մարդկանց հանդեպ: Անեմ այն, ինչ որ պիտի ուզեմ, որ ուրիշները ինձ անեն: Հեռու պահիր ինձ ծուլությունից և անգործությունից: Փրկի’ր ինձ չար ընկերներից, չար օրինակներից և փորձություններից: Քու առատ սիրո մեջ ընդունի’ր և հիշի’ր ինձ ու ընտանիքիս: Քեզ փառք հավիտյանս: Ամեն:

Գրառեց`՝ Տ. Հովսեփ Ա. Քահանա ՀԱԿՈԲՅԱՆԸ

Դիտվել է՝ 3205

Մեկնաբանություններ