Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Եվ այս ամենը մենք հանդուրժում ենք

Եվ այս ամենը մենք հանդուրժում ենք
26.06.2024 | 15:08

Համարյա ամեն օր լսում ենք որևէ զորամասում զինվորի մահվան մասին գույժը։

Կարծես, նման լուրերն արդեն սովորական են դարձել։ Մի՞թե բոլորս համակերպվել ենք մեր զինվորների մահերի հետ և չենք զգում որդիների կորուստը, քանի որ նրանք մերը չեն։ Արդյոք, մենք արդեն մոռացա՞նք պայմանավորված պատերազմի ավելի քան 5000 զոհերի, հետագայում, արդեն խաղաղ պայմաններում, տարեկան տասնյակ զոհերի մասին։

Հարց․«Ո՞վ պատասխանատվություն կրեց 2023 թվականի հունվարին 15 զինծառայողների ողջակիզման համար»։ Պատասխան ․«Ոչ մի պաշտոնյա»։

Միայն այդ դեպքի համար ցանկացած այլ երկրում առնվազն պաշտպանության նախարարին պաշտոնանկ կանեին ու կդատեին։ Իսկ մեր երկրում պաշտպանության նախարարը 100 000-ավոր դոլարների «նվիրատվություն» է ստանում ու վայելում ցոփ ու շվայտ քպ-ական կյանքը։ Եվ այս ամենը մենք հանդուրժում ենք։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 2803

Մեկնաբանություններ