Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Գերմանիայի ՆԳՆ-ի կողմից ՈՒԵՖԱ-ին ուղարկված որակազրկման դիմումի առնչությամբ: Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման խորհրդանիշ ողջույնի ժեստը, և Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել վերջինիս։ ՈՒԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Դեմիրալի գործով։               
 

Ո՞վ ես դու, Հայաստան

Ո՞վ ես դու, Հայաստան
22.06.2024 | 21:37

Հայաստանը ճանաչեց Պաղեստինի անկախությունը:

Հայաստանն Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի անբաժանելի մաս:

Հայաստանը «փոխանակեց» իր անբաժանելի մաս կազմող Արծվաշենը, իսկ վերջինիս բնակիչներին «չուզող, չուզող հարևան» անվանեց:

Այսքանից հետո, ինչպե՞ս չհարցնես` ո՞վ ես դու, Հայաստան:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1523

Մեկնաբանություններ