Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Մինչև մայիսի 9-ը ցուցարարները կլինեն Երևանում

Մինչև մայիսի 9-ը ցուցարարները կլինեն Երևանում
04.05.2024 | 17:00

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիները կուղևորվեն Երևան, որտեղ համազգային ջանքերով կհասնենք հաջողությունների, իսկ հաջողությունը ապազգային տարրերի՝ Փաշինյանի գլխավորած ռեժիմի հեռացումն է։

Ակնկալվում է, որ մինչև մայիսի 9-ը ցուցարարները արդեն կլինեն Երևանում։

Բողոքի և ընդհանուր հաղթանակի հետագա ճակատագիրը կախված է մեզանից յուրաքանչյուրից։

Ի գո՛րծ։

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2240

Մեկնաբանություններ