Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Զազրելի և վտանգավոր հանցագործություն

Զազրելի և վտանգավոր հանցագործություն
16.04.2024 | 20:11

Այն, ինչ կատարվել է ոստիկանություն-դիմակավորված բանդա համագործակցությամբ, Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է։ Նման բան երբեք նախկինում չեմ լսել։

Հիմա վտանգված է յուրաքանչյուրը:

Անգամ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, երբ մարդիկ մեղադրվում էին Սերժ Սարգսյանի դեմ հեղաշրջում նախապատրաստելու մեջ, աներևակայելի էր, որ որևէ բանդա կկարողանա անել այն, ինչ արել են երեկ իշխանական պատգամավորին վիրավորելու համար:

Յուրաքանչյուր ոք պետք է իր կարծիքը արտահայտի այսպիսի զազրելի և վտանգավոր հանցագործության մասին, որովհետև, եթե արյան համը մարսեն, Հայաստանում կհաստատվի իսկական բռնակալական վարչակարգ՝ իր բոլոր հետևանքներով։

Սրա դեմն առաջինը իշխանությունները պետք է առնեն, հակառակ դեպքում, իրենք ևս դառնալու են...

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ