«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

…Եվ ինչու՞ լռենք

…Եվ ինչու՞  լռենք
06.01.2024 | 16:32

Հունվարի 6։

Այսօր արցախցի նշանավոր գրող ՎԱԶԳԵՆ ՕՎՅԱՆԻ ծննդյան օրն է։

Վախճանվել է 37 տարի առաջ` 55 տարեկանում, սակայն առայսօր նրա բազազմաթիվ ստեղծագործություններ ապրում են, այժմեական են ու կարծես գրված լինեն մեր օրերում։

***

...Ես ամուր էի լեռներդ գրկել,

Քո հողի մեջ էր ուժն իմ առնացի...

Չկարողացան ինձ քեզնից պոկել,

Բայց քեզ ինձանից ինչպե՜ս պոկեցին։

Այդպես պոկում են սիրտը մարմնից,

Այդպես հոգին են հավատից վանում,

Այդպես խլում են լույսը աչքերից,

Այդպես հավատն են միայն սպանում։

Եվ կա՞ ավելի պատիժ մի դաժան,

Քան այս զրկանքը բիրտ ու ահավոր,

Երբ հողիդ վրա տերդ չես քո տան,

Քո տնկած ծառը ու՞մ է հարկավոր։

* * *

Այս կեղծավոր պատմությունը

Կրկնում է սխալն իր հին,

Սուտ սրբերը աստվածացել,

Ծառայում են իրենց շահին։

Ի՜նչ ցնծություն, փառք ու պատիվ

Եվ ինչպիսի՜ դիֆիրամբներ-

Մարդի՛կ, մարդի՛կ, զգուշացեք,

Քաջ Նազարն է նստած գահին։

* * *

...Հիմա է՞լ լռենք՝ լռենք, չխոսենք,

Թող մեր փոխարեն քարերը խոսեն,

Մեր քաջ նախնիքը հարություն առնեն,

Թուք-նախատինքով մեզ խեղդեն, վառեն,

Ասեն՝ դուք պատիվ ու նամուս չունեք,

Մինչև ե՞րբ պիտի լռեք ու ներեք։

Մենք, որ ոչ մունջ ենք, ոչ անդամալույծ,

Չենք սարսել կյանքում ոչ մի թշնամուց,

Նույն ուժգնությամբ մեր երակներում

Թե մեր պապերի արյունն է եռում,

Ինչու՞ որբի պես մեր վիզը ծռենք

Եվ ինչու՞ լռենք։

Վազգեն ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 1394

Մեկնաբանություններ